Այս պահին Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցների մոտ են ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Արարատ Զուրաբյանը լրագրողների զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե բաշխիչ ցանցերում աուդիտ պետք է անցկացվի, ասաց, որ սա հնարավոր է` քայլ է իշխանությունների կողմից հանրության պահանջին զիջելու. «Տրամաբանությունը թելադրում է, որ մինչև աուդիտի ավարտը թանկացումը կկասեցվի և ավարտից հետո կլինի վերանայված որոշում, թանկացում չի լինի և այս երիտասարդությունը, որ ոտքի է կկանգնել, հաջողության կհասնի»
Իսկ Ալեքսանդր Արզումանյանն էլ ասաց, որ մինչեւ անձամբ չկարդա, չի կարող որեւէ մեկնաբանություն անել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ