Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում երկու երիտասարդների միջեւ վիճաբանություն եղավ: Տղաներից անցավ բարիկադները, լրագրողների համար նախատեսված հատված մտավ եւ վազեց, նրա հետեւից էլ իր հետ վիճող մյուս երիտասարդը:
Նրանք հետեւից վազեցին բավականին մեծ թվով ոստիկաններ եւ բռնեցին: Ոչ ոք չհասկացավ իրականում ինչ էր տեղի ունեցել, որովհետեւ ոչ ոստիկաններն են պարզաբանում տալիս, ոչ էլ այդ տղաները:
Ակցիայի մասնակիցները, նախաձեռնող խումբը կարծում են, որ այսպիսի իրարանցումներ հնարավոր է անեն ինչ-որ սադրիչներ, որոնք ուղարկված անհայտ ուժերի կամ ոստիկանների, իշխանություններ կողմից:
Այսպիսի կարծիքներ են ասում ակցիայի մասնակիցները, քանի որ իրավիճակը թեժ է Բաղրամյան պողոտայում, մարդկանց ու թիվը գնալով ավելանում է:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ