Լրահոս
Օրվա լրահոսը

«Комсомольская правда»-ն Երեւանի բողոքի ակցիայի մասին. «Ուրախ երեխաներ, աղբամաններով խաղ»

Հունիս 26,2015 21:36

Այսօր օրերին Երեւանում գտնվող ռուսական «Комсомольская правда»-ի պարբերականի թղթակից Վլադիմիր Որսոբինն իր դիտարկումներն է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած ակցիայի մասին: Նա կարծում է, որ Երեւանի Բաղրամյանի պողոտայում տեղի ունեցող «էլեկտրական հեղափոխությունը» դեռ գտնվում է «ուրախ երեխայի» փուլում:

Լրագրողը գրել է, որ Հայաստանում դեռ խաղում են աղբամաններով. «Ոչ ախորժելի երկաթե տարաներ, որոնք գրեթե իսկական պատնեշի նման են շարված եւ որը ցուցարարներին ոչ միայն հիշեցնում է, որ իրենք ցուցարարներ են, այլեւ՝ սահմանում է պարզունակ հիեարխիա. երեխան սովորում է տարբերել «վատը» «լավից»: Այդ պատճառով աղբամանների հետեւում թույլ են տալիս կանգնել միայն «լավերին»:

Նա նշել է, որ ռուսական մամուլին, չգիտես ինչու, փորձում են ներս չթողել: Հայերը նեղացած են, որ ռուս լրագրողները իրենց ցույցերը համեմատում են Մայդանի հետ: Լրագրողը գրել է, որ գիշերը ժամը 2-ին իրեն է մոտեցել մի քաղաքացի եւ հարցրել, թե ինչու են ստում: «Ես դեռ չեմ հասցրել»,- պատասխանել է Վլադիմիր Որսոբին, իսկ քաղաքացին էլ ասել է. «Մենք զենք չունենք: Այստեղ Մայդան չէ: Ինչո՞ւ են այդպես ներկայացնում: Այստեղ չկա քաղաքականություն: Մենք ուղղակի հոգնել ենք կոռուպցիայից եւ ցանկանում ենք պաշտպանվել սակագների բարձրացումից»:

Լրագրողը հայտնում է, որ փորձել է զրուցել 4 ցուցարարի հետ, որոնցից 3-ը հրաժարվել են: Մի ցուցարար, այնուամենայնիվ, համաձայնել է հարցազրույց տալ եւ համոզել է, որ Հայաստանում Մայդան տեղի չի ունենում: «Մարդիկ մի բան են միայն ուզում. դուրս գալ աղքատությունից: Նրանք իշխանություն չեն ուզում: Թող նախագահը մնա իր տեղում. վերջիվերջո նա ուղղակի մեղք չունի»:

«Комсомольская правда»-ի թղթակիցը հարցին, թե արդյոք տուն կգնա՞, եթե նախագահը չեղարկի սակագինը բարձրացնելու մասին որոշումը՝ ցուցարարը պատասխանել է. «Չեմ գնա: Կգնամ միայն, եթե աշխատանքից հեռացնեն այդ Բիբինին եւ պատժեն հայ չինովնիկներին, որոնք համաձայնել են բարձրացնել սակագները»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Лилит says:

    А толку то будет? Я много раз пыталась коментировать ложную иформацию на сайте КП. И что вы думаете, что стало с этими коментариями? Может некоторые и догадаются, но всё же скажу. Их через считанные секунды блокировали. Им не нужна правда. Это “Комсомольская Правда”, которая боится правды.
    Так что корреспондент КП пусть не удивляется и не обижается, а пусть работают на совесть, и честно.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930