«Սադրիչներ ու խանգարողներ, բնականաբար, շատ-շատ կլինեն, քանի որ բոլորիս քաջ հայտնի է, թե նպատակն ինչ է: Ոստիկանները սպասում են, որ անգամ մեկ դատարկ տարա այն կողմ նետվի, ու այս մեր ամենախաղաղ ցույցը սաղ զրոյի հավասարեցնեն: Ուղարկում են սադրիչներ, հարբած մարդիկ, էլ տարբեր տեսակի շիզոֆրենիկ անձնավորություններ: Վիճաբանություն ստեղծեն, ամեն ինչ կանեն, որ այս մեր շարժումը ցրեն: Ամեն ինչի ընդունակ են, որ իրենց նպատակին հասնեն: Անգամ շտապօգնություն են ուղարկում՝ ինչ-որ անհայտ հասցեով: Գարեջրի շշեր ենք գտնում տարբեր տեղերից ու ամենածիծաղելին այն է, որ փակ վիճակում, գոնե բաց լիներ: Ծառերի տակ գցած են: Ամեն ինչ անում ենք, պայքարում ենք, որ հասնենք մեր ուզածին, հայ ժողովրդի ուզածին»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Բաղրամյան պողոտա եկած երկու սադրիչ կանանց միջադեպը՝ ասաց «Ոչ թալանին» շարժման ակտիվիստ Ռաֆայել Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր երկու կին ակտիվիստներին համոզում էին, թե ինչո՞ւ բռնի ուժի չեք դիմում, չեք հարձակվում ոստիկանների վրա:
Ակտիվիստները պատմեցին, որ կանանց տարել են մինչեւ Բաղրամյանի սկզբնամաս եւ ուզեցել անգամ իրենք վճարել տաքսու գումարը, միայն թե հեռանան. «Ասեցինք միայն՝ ձեզ ուղարկողներին կբարեւեք»:
Կարդացեք նաև
Ռաֆայել Ավետիսյանի խոսքերով՝ «Մի առիթ է պետք, բավական է դատարկ իր այն կողմ նետվի: Դա մեխանիզմ է, որ իրենք օգտագործում են, ամեն ինչ անում են՝ ցույցը ցրելու համար»:
Նա հորդորեց ակտիվիստներին՝ «Խնդրում եմ, չտրվեք սադրիչներին, ներվերներդ պինդ պահեք: Ամեն ձեւի փորձեր են արվում»:
Նա պատմեց, որ շտապօգնության մեքենան է գալիս, թե Բաղրամյան չգիտեմ քանիսում մարդ է վատացել: Ման ենք գալիս՝ մարդ չի վատացել, հետո ասում է՝ շշկռվել եմ, նոտարի հայաթ պիտի գնամ, երբ նոտարի հայաթը մյուս կողմով պիտի գնար:
Մեր հարցին՝ որ սադրիչներին բռնում եք, ինչո՞ւ չեք հանձնում ոստիկանությանը՝ նա պատասխանեց. «Իրենց մարդիկ են, երկու րոպե հետո մյուս կողմից բաց են թողնելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ակտիվիստը վստահ է որ ոստիկաններ են ուղարկում
կարո՞ղ է ակտիվիստը երբեւիցէ մի բանից վստահ չլինել
եւ անհնար եւ անկարելի է է որ վարկեան մը իսկ իր մտքէն անցնի, թէ կարող է որ մի այլ քաղաքացի համակարծիք չլինի իր հետ, դժգոհի այս ցոյցերից, եւ իր հակառակ կարծիքը յայտնէ իր ուզած ձեւով
մնայուն եւ անդարմանելի այլախոհների բռնատիրութիւնն ել այս է