Այսօր, ժամը 20.00-ին պետք է տեղի ունենար ՀՀԿ ԳՄ նիստը: Ակնկալվում է, որ իշխող Հանրապետականի ղեկավար մարմնի նիստում վերջնական որոշում է կայացվելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ, ինչի դեմ արդեն մի քանի օր Բաղրամյան պողոտայում պայքարում են ՀՀ քաղաքացիները:
Վերջին պահին պարզվեց, որ նիստը կայանալու է ժամը 20.30: Այժմ, խոսակցություններ են շրջանառվում, որ նիստը սկսվելու է ժամը 21-ին, քանզի նախագահի մոտ խորհրդակցություն էր տեղի ունենում, որը դեռ չի ավարտվել:
Արդեն ժամանել են ԳՄ անդամներ Կարեն Կարապետյանը, Սամվել Նիկոյանը: Նրանցից ոչ ոք չցանկացավ լրագրողների հարցերի պատասխանել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ