Այս պահին Մաշտոցի պողոտայում ցուցարարների նստացույցը վերահսկում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, ցուցարարները դո՞ւրս են եկել վերահսկողությունից, նա պատասխանեց. «Հանդուրժողականությունը չի նշանակում, որ վերահսկողություն դուրս է: Առայժմ շարունակում ենք հանդուրժել: Իրենց դաստիարակության, վարքի մասին հարցերը տվեք ցուցարարներին»:
Մեր հարցին, թե ինչ քայլեր է նախապատրաստում ոստիկանությունը, հնարավո՞ր է ուժի դիմեն կամ այլ գործողություններ սկսեն, նա ասաց, որ առայժմ վերլուծում են իրավիճակը, կհետեւեն ցուցարարների հետագա պահվածքին, ապա որոշում կկայացնեն:
Փոխոստիկանապետի խոսքով՝ ցուցարարները խախտել են պայմանավորվածությունը: Հարցին, թե ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, նա պատասխանեց. «Փոխում են մարտավարությունը, մենք էլ մեր մարտավարությունը կփոխենք»:
Փոխոստիկանապետը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել եւ հեռացավ:
Կարդացեք նաև
Արփին ՍԻՄՈՆՅԱՆ