Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Ոչ Թալանին» նախաձեռնության անդամները Մաշտոցի պողոտայում նստացույց էին հայտարարել: Չնայած նրան, որ նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարել էր, որ նստացույցը կտեւի երկու ժամ, այն տեւեց մոտ 30 րոպե:
Այժմ ցուցարարները «Մենք ենք տերը մեր երկրի», «Հայաստան» վանկարկելով միանում են Բաղրամյան պողոտայում հավաքվածներին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ