Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ոչ Թալանին» նախաձեռնությունը Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, Ամիրյան, Մաշտոցի պողոտա, Բաղրամյան պողոտա երթուղով իրազեկման երթ էր կատարել: Սակայն երթն իր ավարտին չհասավ, նրանք նստացույց հայտարարեցին Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում:
«Ոչ Թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ նստացույցը կտեւի երկու ժամ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ