Լրահոս
Օրվա լրահոսը

Քննություն է տարվում` պարզելու բուժվող հիվանդի մահվան պատճառները

Հունիս 26,2015 20:12

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու բուժվող հիվանդի՝ Երևան քաղաքի բնակչուհի Ս.Պետրոսյանի մահվան հանգամանքները:

Երևանի բնակիչ Ա.Հարությունյանից հաղորդում է ստացվել, որ «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» բժիշկ-քիմիաթերապևտի կողմից քաղցկեղի բուժման դեմ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացել է բուժվող իր մայրը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Նախաքննության ընթացքում Ա.Հարությունյանը ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ:

Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ պարզելու հիվանդի մահվան հանգամանքներն ու պատճառները։ Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ փորձագետներին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930