Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Բակունց. «Հայաստանում կա աղիքային ինֆեկցիաների համապատասխան սեզոնային աշխուժություն»

Հունիս 26,2015 19:03

«Անհանգստանալու որեւէ առիթ չունենք»,-հունիսի 26-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Նա հայտարարեց, որ համաճարակային իրավիճակ այսօր չկա: Նա ընդգծեց, որ պետք է հասկանալ՝ համաճարակը լինում է մի քանի երկրում, օրինակ՝ էբոլան, իսկ Հայաստանում նման իրավիճակ չկա եւ նույնիսկ համաճարակայնորեն կապված դեպքեր չկան:

«Գարնան-ամառային սեզոնին բնորոշ է աղիքային ինֆեկցիաները, ինչը պայմանավորված է նախ նրանով, որ այդ հարուցիչները այս եղանակին ավելի լավ են բազմանում ու զարգանում, բացի դրանից՝ մեր սննդակարգում այնպիսի սննդամթերք ենք ունենում, որոնք օգտագործվում են առանց ջերմային մշակման, խոսքս՝ մրգի եւ բանջարեղենի մասին է: Բացի դրանից՝ ջերմային բարձր պայմաններում եւ ռեժիմում նույնիսկ աննշան սննդի պահման, սննդի պատրաստման, հիգիենայի ցանկացած փոքրիկ խախտում ավելի ռիսկային է, քանի որ միկրոբները շատ են եւ շատ հանգիստ բազմանում են»,- ասաց նա:

Նունե Բակունցի խոսքերով՝ այս տարի, ինչպես անցած տարիներին Հայաստանում կա աղիքային ինֆեկցիաների համապատասխան սեզոնային աշխուժություն: Նա ընդգծեց, որ համաճարակաբանական կապ չկա, հարուցիչները տարբեր են:  Նունե Բակունցը հորդորեց քաղաքացիներին ձեռքերը լվանալ, ուտելուց առաջ ջերմային ռեժիմը պահպանել, պատրաստելիս ուշադիր լինել, լավ եփել. «Շատ կարեւոր է ուշադիր լինել սկսած նրանից, թե ինչ սննդամթերք ենք գնում, շատ ավելի շատ ուշադիր պետք է լինենք սննդամթերքի պահպանման ժամկետի եւ պայմանների հետ: Խուսափենք  դրսում տեղում պատրաստվող ցանկացած սննդամթերք գնելուց, նամանավանդ, եթե տեսնում ենք, որ հիգիենիկ պայմանները կարող են պատշաճ չլինել, ասենք՝ հոսող ջուր չենք տեսնում: Հորդորում ենք թարմ միրգ եւ բանջարեղեն գնել առանց փչացած մասերի, որովհետեւ ցանկացած փչացած մաս կարող է բազմացման հարուցիչ լինել: Հորդորում ենք անպայման ջերմային մշակման չենթարկվող սննդամթերքը մանրամասն լվանալ խմելու համար նախատեսված  հոսող ջրով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930