Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց Անհնազանդության երթն` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայով իջնում են դեպի Հանրապետության հրապարակ, ապա Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով անցնելով միանալու են Բաղրամյան փողոցում նույն պահանջով արդեն չորս օր բողոքող քաղաքացիներին:
Երթի մասնակիցների վանկարկումներն են` «Ոչ թալանին»,«Մենք ենք տերը մեր երկրի», «Միացեք», «Ոչ թանկացմանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ