«Ես այստեղ եմ ոչ թե որ կարող եմ, այլ որ չեմ կարող այստեղ չլինել», ասաց Vitamin-ի հումորիստ Գարիկը:
Չնայած վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությանը, թե սակագինը չի կարող չբարձրանալ, նա լավատեսորեն է տրամադրված եւ հավատում է, որ խնդիրը դրական լուծում է ունենալու. «Հավատում եմ, որ իշխանությունը արագ կփոխի թանկացման մասին որոշումը: Իհարկե, կարող է հնարավոր չէ կասեցնել թանկացման որոշումը, բայց բոլորիս հասկանալի է, որ միայն հոսանքի թանկացումը չէ, որ բոլորին ոտքի է հանել: Սա շղթայական ռեակցիա է, մի բանը որ թանկանա, մյուս բաները էժանանա՞ն: Իհարկե՝ ոչ: Եթե հոսանքը թանկանա 7 դրամով, բայց կյանքն էժանանա 10 հազարով, ոչ ոք չի բողոքի: Այսինքն, կրկնեմ՝ հոսանքից բխող բոլոր թանկացումներն են այս մարդկանց համախմբել»:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ