Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիական ծառայության համակարգը ենթարկվում է միջազգային գնահատման

Հունիս 26,2015 17:56

Հանրային կառավարման համակարգի աջակցության կարիքների գնահատում իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում էր գտնվում «Մասնակցային ժողովրդավարություն, բաց կառավարում և արդյունավետ էլ-կառավարման ծառայություններ» (PADOS) ծրագրի փաստահավաք խումբը` ի դեմս Հանրային կառավարման ֆիննական դպրոցի (HAUS) վերապատրաստման ծրագրերի համակարգող Ռեյո Լինդի և Էստոնիայի էլ. կառավարման ակադեմիայի ավագ փորձագետ Իվար Տալլոյի:

Հունիսի 25-ին և 26-ին կայացած հանդիպումների ընթացքում փորձագետներին են ներկայացվել Հայաստանում հանրային կառավարման կառուցվածքը, օրենսդրությունը, քաղաքացիական ծառայության համակարգում առկա խնդիրները, զարգացման հեռանկարներն ու նախատեսվող բարեփոխումները, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և բաց կառավարման կառուցակարգերը, էթիկայի և շահերի բախման ինստիտուտների ներդրման միտումները: Քննարկվել են այս հարցերում PADOS ծրագրի կողմից հնարավոր աջակցության ուղղությունները: Նախատեսվում է այս տարվա աշնանը ծրագրի շրջանակներում Երևանում անցկացնել ընդլայնված աշխատաժողով` ներկայացնելու համար ներկայումս իրականացվող գրահատման արդյունքները, դրանց հիման վրա  PADOS-ի կողմից ներկայացվելիք առաջարկությունները:

Ընդունելով փաստահավաք խմբին` ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը նշել է, որ քաղաքացիական ծառայության համալրման, էթիկայի և շահերի բախման ինստիտուտների կայացման և վերապատրաստման կարիքների բացահայտման մեխանիզմների կատարելագործումն այն հիմնական առաջնահերթություններն են, որտեղ առավել նպատակային կլինի ծրագրի հետ համագործակցությունը:

PADOS ծրագրի հիմնական նպատակն է ուժեղացնել Արևելյան գործընկերության երկրներում որոշումների կայացման և կառավարման թափանցիկությունը` նպաստելով ժողովրդավարական կառավարմանը, աջակցելով ԱրԳ երկրների ինստիտուցիոնալ կարողությունների և հանրային կառավարման զարգացմանը:

Ծրագիրն ունի երեք բաղադրիչ: 1-ին` մասնակցություն, էլեկտրոնային ժողովրդավարություն և բաց կառավարում, 2-րդ` էլեկտրոնային կառավարում, տեղեկատվական (կիբեր) անվտանգություն և տվյալների պաշտպանություն, 3-րդ` հանրային կառավարման բարեփոխումներ և բարդ իրավիճակներում ղեկավարման նոր մոտեցումներ:

Մեկ տարի տևողությամբ այս ծրագիրն իրականացում է Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտը` էստոնական գործընկերների (Էստոնիայի դիվանագիտական դպրոց, Էլ-կառավարման ակադեմիա, Հանրային ծառայության վերապատրաստումների և զարգացման կենտրոն) հետ մեկտեղ:

Գ. Աբռահամյան

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն   Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն  Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930