«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն է ուղարկել Հաղորդում հանցագործության մասին, որում մանրամասն նկարագրված են հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերում հանցագործության տարրերը և բերված են տարբեր լրատվության միջոցների հրապարակումները:
Ստորև ներկայացնում ենք գրության բովանդակությունն ամբողջությամբ:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական ՀԿ
“Union of Informed Citizens” consulting NGO
+374 (0) 11 355042, UICArmenia.org, [email protected]
Կարդացեք նաև
Ելից` No 225
ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության պետ,
պարոն
Վահրամ Շահինյանին
Հաղորդում Հանցագործության Մասին
Հարգելի պարոն Շահինյան,
2015 թվականի հունիսի 23-ին ՀՀ Ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառեցին բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ: Նշված գործողության արդյունքում քրեական օրենսգրքով արգելված արարքների մասին վկայում են հետևյալ հրապարակումները՝
- https://www.a1plus.am/1391403.html – ըստ որի, ոստիկանները միտումնավոր գույք են ոչնչացրել և խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը:
- https://www.a1plus.am/1391413.html – ըստ որի բռնություններ են կիրառվել լրագրողի նկատմամբ և խոչընդոտվել է վերջինիսի մասնագիտական, օրինական գործունեությունը: Մասնավորապես, խոսքը լրագրողներ Փայլակ Ֆահրադյանի, Մկրտիչ Կարապետյանի և այլ լրագրողների մասին է:
- https://www.youtube.com/watch?t=1058&v=3kpNno_LMj0 – որի 16-րդ 48-րդ վայրկյանում երևում է, թե ինչպե՞ս են ոստիկանները խոչընդոտում լրագրողի կողմից գետնին ընկած իր տեսախցիկը վերցնելուն, իսկ ապա 16-րդ րոպեի 55-րդ վայրկյանում երևում է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանը միտումնավոր, ոտքով հարվածելու միջոցով, ոչնչացնում է լրագրողի գույքը, ապա վերցնում այն և դեն նետելուն նմանվող ինչ-որ գործողություններ կատարում դրա հետ: Դատելով կադրերից՝ պարզ է դառնում նաև, որ այդ տեսախցիկը գետնին էր հայտնվել նույն ոստիկանի կողմից հրելու կամ հարվածելու արդյունքում: Նշեմ, որ նշված գույքը (ֆոտոխցիկը), համաձայն https://www.facebook.com/sisak.gabrielyan/posts/844680008946394 հրապարակման գտնվում է քաղաքացի Սիսակ Գաբրիելյանի մոտ:
Նույն տեսանյութի 16-րդ րոպեի 6-րդ վայրկյանից երևում է, թե ինչպե՞ս է մեջքին «ՀՆՎ» գրությամբ ոստիկանը հետևից հարվածում մի քաղաքացու, ով որևէ հակաիրավական գործողություն չէր կատարում: - https://hetq.am/arm/news/61048/hetqi-lragroxner-ani-hovhannisyanin-ev-hrant-galstyanin-berman-en-entarkel.html – ըստ որի խոչընդոտվել է «Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանի և Հրանտ Գալստյանի օրինական մասնագիտական գործունեությունը:
- https://www.1in.am/1654030.html – ըստ որի լրագրողի նկատմամբ անիրավաչափ ֆիզիկական բռնություն է կիրառվել և խոչընդոտվել է նրա օրինական մասնագիտական գործունեությունը:
- https://www.facebook.com/sisak.gabrielyan/posts/844637308950664 – ըստ որի ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ:
- https://www.youtube.com/watch?v=tqIMijLrSx8 – որտեղ 6-րդ րոպեի 52-րդ վայրկյանից երևում է, որ մի խումբ ոստիկաններ խոչընդոտում են լրագրող Թերմինե Ենոքյանի օրինական մասնագիտական գործունեությանը: Նույն անձի նկատմամբ արարքը մեկ այլ ոստիկանի կողմից երևում է տեսանյութի 8-րդ րոպեի 6-րդ վայրկյանից:
Իսկ 7-րդ րոպեի 14-րդ վայրկյանից երևում է, թե ինչպե՞ս է ոստիկանը խոչընդոտում լրագրող Մկրտիչ Կարապետյանի օրինական մասնագիտական գործունեությանը, իսկ 7-րդ րոպեի 21-րդ վայրկյանից երևում է, թե ինչպե՞ս է մեկ այլ ոստիկան նույն լրագրողի նկատմամբ անիրավաչափ ֆիզիկական ուժ կիրառում:
Նույն տեսանյութի 5-րդ րոպեի 8-րդ վայրկյանում երևում է, թե ինչպե՞ս է ոստիկանը մոտենում և հարվածում բերման ենթարկվող և դիմադրություն չցուցաբերող քաղաքացուն, ով, հնարավոր է, որ լրագրող է: - https://www.youtube.com/watch?v=rWGaQqyChXY – որտեղ 1-ին րոպեի 19-րդ վայրկյանից երևում է, թե ինչպե՞ս են ոստիկանները ծեծում քաղաքացի Ֆիլիպ Արզումանյանին:
- https://www.aravot.am/2015/06/23/584756/ – որտեղ ասվում է, ոստիկանները խոչընդոտել են լրագրողների օրինական մասնագիտական գործունեությանը, և որ լրագրողի նկատմամբ բռնությունները կիրառվել են փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրահանգով:
- https://www.youtube.com/watch?v=Ssbv5zXKJCA – որտեղ 7-րդ րոպեի 17-րդ վայրկյանից երևում է, թե ինչպես՞ են ոստիկանները խոչընդոտում լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը:
Նույն տեսանյութի 8-րդ րոպեի 41-րդ վայրկյանում երևում է, թե ինչպես՞ է ոստիկանը խոչընդոտում, մեկ այլ լրագրող-օպերատորին տեսանկարահանել քաղաքացու ձերբակալումը: Այսինքն` ևս մեկ անգամ խոչընդոտվել է լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը: - https://www.youtube.com/watch?v=Qb9Sn5RM1ZE – որտեղ 9-ր րոպեի 4-րդ վարկանիշից երևում է, թե ինչպես է ոստիկանը խոչընդոտում լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը և ապա, վերցնելով տեսախցիկը, հայտարարում է, որ «կամեռաները բաժնից կգան – կտանեն», ինչից կարելի է ենթադրել, որ վերցված տեսախցիկները մի քանիսն են:
- https://www.youtube.com/watch?v=Irc80viXb5U – որտեղ Երևանում է, թե ինչպե՞ս են ոստիկանները խոչընդոտում Ազատություն ռադիոկայանի, Գալա հեռուստաընկերության և Երկիր Մեդիա հեռուստաընկերության լրագրողների աշխատանքը:
- https://www.youtube.com/watch?v=iZi1Ah_Y3ps – որտեղ 9-րդ րոպեի 40-րդ վայրկյանից երևում է, որ ոստիկանները անիրավաչափ ֆիզիկական ուժ են գործադրում, հարվածներ են հասցնում և հոգեբանական ճնշում են գործադրում մի խումբ քաղաքացիների նկատմամբ:
- https://www.youtube.com/watch?v=D5asMqi3Hio – որտեղ 5-րդ րոպեի 10-րդ վայրկյանից երևում է, թե ինչպե՞ս են ոստիկանները անիրավաչափ ֆիզիկական ուժ կիրառում քաղաքացու նկատմամբ:
Նույն տեսանյութի 6-րդ րոպեի 12-րդ վայրկյանից երևում է, թե ինչպե՞ս է ոստիկանության գնդապետ Խ. Ավետիսյանը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հանրության նկատմամբ, քաղաքացիներին հայհոյում:
Նույն տեսանյութի 7-րդ րոպեի 42-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպե՞ս է մեկ այլ ոստիկան, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հանրության նկատմամբ, քաղաքացիներին հայհոյում՝ անվանելով «բոզի տղա»:
Նույն տեսանյութի 5-րդ րոպեի 17-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպե՞ս է լրագրող Փայլակ Ֆահրադյանը ասում «թող ասում եմ, ես իմ գործն եմ անում ստե, թող ասում եմ… թող… պարոն Կարապետյան լրագրողներին… պարոն Կարապետյան… թողեք, վախ…», որով հիմնավորվում է այն, որ այդ լրագրողի նկատմամբ կիրառվել է բռնություն և դա եղել է ոստիկանության Երևանի վարչության պետ Աշոտ Կարապետյան ներկայությամբ:
Բացի այդ, հարկ է նշել, որ բոլոր տեսանյութերում երևում է, թե ինչպե՞ս են ոստիկաններ և չներկայացող այլ անձինք ֆիզիկական ուժի կիրառմամբ արգելանքի տակ վերցնում հարյուրավոր քաղաքացիների: Համաձայն լրատվության միջոցներին ոստիկանության տրամադրած տեղեկությունների (https://galatv.am/hy/news/237/), թվով 237 այդ քաղաքացիները բերման են ենթարկվել: Սակայն քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն, բերման ենթարկելու համար պետք է համապատասխան որոշում, որը, ինչպես մեզ հայտնի է, չկար: Հետևապես քաղաքացիներին բերման ենթարկելը (արգելանքի տակ վերցնելը) ակնհայտ ապօրինի էր: Որպես հետևանք, անիրավաչափ էր նաև այդ քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը:
Բացի այդ, հարկ ենք համարում նկատել, որ լրագրողների նկատմամբ բռնությունները և լրագրողների ֆոտո/տեսախցիկների վնասումը իրականացվում էր այն բանից հետո, երբ ոստիկաններն արդեն իրականացրեցին այլ իրավախախտումներ (որոնք ֆիքսեցին այդ սարքերը): Հետևապես, հիմքեր կան պնդելու, որ լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը բխում էր իրավախախտ ոստիկանների խմբակային շահից (շահը կայանում էր սեփական իրավախախտումները կոծկելու մեջ):
Հետևապես, խնդրում ենք ուսումնասիրել միջադեպը, զանգվածային լրատվության միջոցների նշված հրապարակումները և քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական Օրենսգրքի 164-րդ (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը), 258-րդ (խուլիգանությունը), 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309-րդ (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածների հատկանիշներով:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքով,
Ծրագրերի համակարգող,
Դանիել Իոաննիսյան
26-ը հունիսի 2015թ.