Արդեն մի քանի օր շարունակ հարբած մի տղամարդ միանում է Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին ու հայտնում, որ եկել է ոստիկանների հետ վիճելու:
Ակտիվիստները քիչ առաջ նրան հանձնեցին ոստիկանությանը եւ ոստիկանները հեռացրին տարածքից: «Խմած գալիս է մեզ մոտ, անընդհատ փորձում ենք հանել, էլի վերադառնում է, դրա համար հանձնեցինք ոստիկանությանը»,- ասաց ակտիվիստներից մեկը:
Aravot.am-ը «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ունե՞ն հիմքեր կասկածելու, որ սադրիչներն ուղղորդված են իրենց ակցիային միանում, որպեսզի սրեն իրավիճակը: Նա ասաց, որ ոչինչ բացառել պետք չէ, բայց իրենք փաստեր չունեն այդ կասկածները հաստատելու համար, համենայնդեպս, մինչեւ հիմա ոչ մի լուրջ սադրանք չի եղել:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ