Լրահոս
Օրվա լրահոսը

Սադրիչը փորձեց խլել «Առավոտի» տեսախցիկը. «Ոչխա՛ր, հիմա՛ր, մի՛ նկարի» (Տեսանյութ)

Հունիս 26,2015 17:27

Բաղրամյան պողոտայում այսօր մի սադրիչ կին մտավ ակտիվիստների մեջ եւ սկսեց դժգոհ հայացքով զննել բոլորին:

Հետո պարող աղջիկների վրա սկսեց բղավել, թե «Չե՞ք ամաչում, սա խայտառակություն է, դուք տան աղջի՞կ եք, թե՞ փողոցում պարող»: Աղջիկները փորձեցին հակադարձել, վրա հասան մյուս ակտիվիստները, խնդրելով հանդարտեցնել կրքերը, քանի որ հասկանալի էր՝ սադրիչ էր:

Նա աղջիկներին նետեց, թե՝ տգեղ է: «Տգեղ է՝ մի՛ նայի»,-պատասխանեցին պարող աղջիկները:

Հետո նա Aravot.am-ի լրագրողին վիրավորեց. «Մի նկարի, հիմար, ոչխար»:

Մենք հորդորեցինք տիկնոջը, որ իրեն չափավորի: Հետո նա հարձակվեց եւ փորձեց խլել մեր տեսախցիկը, հարվածել տեսախցիկին: Ակտիվիստները կանգնեցին մեր միջեւ՝ թույլ չտալով կնոջն ընդարձակվել:

Ակտիվիստները մի կերպ, համոզելով, խնդրելով, փշի-փշի անելով՝ սադրիչ կնոջն ուղեկցեցին մինչեւ Բաղրամյան պողոտայի սկզբնամաս ու ճանապարհեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930