Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ տեղեկանքներ ՝ Թբիլիսիում շենգենյան վիզա ստանալու համար

Հունիս 26,2015 17:23

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Երեւան քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Արամ Եղոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՀՀ քաղաքացիներ Աղավնի Խաչատրյանի, Ժագ Օհանէսի, Ժան Օհանէսի եւ Վիքթորիա Թաթոսյանի Եվրոպա մեկնումը Թբիլիսիում գտնվող Չեխիայի դեսպանատնից ստացվող շենգենյան համաձայնության երկրների մուտքի արտոնագրերով կազմակերպելու նպատակով, իր ընկերոջ՝ Արման Ավագյանի հետ նախնական համաձայնությամբ, քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք են բերել իրավունք վերապահող, կեղծ փաստաթղթեր հանդիսացող տեղեկանքներ, որոնք 2013թ. մայիսի 31-ին փորձել են իրացնել վերոհիշյալ քաղաքացիներին, որպեսզի նրանք դրանք օգտագործելով, պահանջվող այլ օրինական փաստաթղթերի եւ լրացված հարցաթերթիկների հետ մեկ փաթեթում ներկայացնեն Վրաստանում Չեխիայի դեսպանատուն՝ հարցազրույց անցնելու եւ մուտքի արտոնագրեր ստանալու համար:

Սակայն դրա նրանց չի հաջողվել, քանի օր նույն օրը Բագրատաշենի հսկիչ-անձնագրային կետի մոտակայքում Արամ Եղոյանի վարած ավտոմեքենան ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կանգնեցվել, կեղծ փաստաթղթերը հայտնաբերվել են:

Ա. Եղոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-325 հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930