Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Իշխանությունները պետք է լրջորեն մտածեն իրենց հետագա անելիքների մասին» (Տեսանյութ)

Հունիս 26,2015 15:39

«Նրանք արդեն իսկ հաջողության հասել են»,-հունիսի 26-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնությանն՝ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքերով՝ իշխանությունները պետք է լրջորեն մտածեն իրենց հետագա անելիքների մասին. «Ես խորհուրդ եմ տալիս առանց ժամ կորցնելու պետք է այդ օղակը կրկին վերադառնա, Հայաստանի Հանրապետության սեփականություն դառնա, որպեսզի մնացած մարդկանց, որ այստեղ խոպան հողեր են եկել, մտքերով երբեք չանցնի հայ ժողովրդի հետ այսպես վարվել»:

Գուրգեն Եղիազարյանի կանխատեսմամբ՝ ստեղծված իրավիճակը շատ վատ ելք կունենա. եթե զգոն չլինենք, կրկնվելու է Կիեւը. «Այսինքն՝ եթե այսօր Ուկրաինան 45 միլիոնանոց երկիր է, Եվրոպայի ամենամեծ երկիրն է՝ լրջագույն հնարավորություններով եւ բնական ռեսուրսներով, փոքրիկ Հայաստանը շատ փխրուն է, շատ փոքրիկ է: Մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ, որպեսզի այս երիտասարդության ազնիվ մղումները վերածվեն այլ խաղերի, հայ-ռուսական բարեկամությունը ոտնահարող խաղի վերածել: Այ դրա համար պետք է զգույշ լինել, երիտասարդներն էլ պետք է զգույշ լինեն, ամեն կերպ հետեւեն այն բոլոր ելուզակներին, որոնք կփորձեն այս ամենը ուրիշ հունի վրա դնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930