Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց պատմությունից «կտրվել» է 202 հոգի, քիմիայից՝ 178

Հունիս 26,2015 15:21
qnnutyun

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանն Aravot.am-ին հայտնեց Հայոց պատմություն առարկայի քննությանը մասնակցել է 1588 հոգի, միջին միավորը 13,15 է, «կտրվածների» թիվը կազմում է 12,72 % (202 հոգի), 7-13 միավոր է հավաքել 36, 78 %-ը (584 դիմորդ), 13-17 միավոր`29,4 %-ը (467 դիմորդ), 17-20 միավոր ստացածները կազմում են 21,10 % (335 հոգի): Առավելագույն 20 միավոր ստացածները 36 հոգի են (2,26 %):

Քիմիայի քննությանը մասնակցել է 1048 հոգի, միջին միավորն էլ 12,95 է: Քիմիայի քննությունից «կտրվածների» թիվը կազմում է 16,98 %, այսինքն՝ 178 դիմորդ: 7-13 միավոր է հավաքել 33, 40 %-ը (350 դիմորդ), 13-17 միավոր` 23,47 % (246 դիմորդ), 17-20 միավոր ստացածները 26,15 % են կազմում, այսինքն՝ 274 հոգի: 20 միավորները բաժին են ընկել 50 հոգու՝ 5,15 %-ին:

Ինչ վերաբերում է ռուսաց լեզվի քննությանը, մասնակցել է 720 հոգի, միջին միավորը 10, 23 է, նվազագույնի շեմը չհաղթահարածները 29, 31 (211 հոգի) են: 7-13 միավոր է ստացել 43,33 %-ը՝ 211 դիմորդ, 13-17 միավոր՝ 22.22 %-ը՝ (160),, 17-20 միավոր բաժին է ընկել 5,14 %-ին, այսինքն՝ 37 հոգու, 20 միավոր է ստացել ընդամենը 2 հոգի:

Քննությունների երկրորդ փուլին մասնակցելու համար կարելի է հայտագրվել ԳԹԿ-ում մինչեւ հունիսի 30-ը, ժամը 17:00-ն: Այս փուլին կարող են մասնակցել բանակից այս տարի զորացրվածները, արտերկրից եկածները, առաջին փուլին հարգելի պատճառով չներկայացածները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930