Այսօր առավոտից Բաղրամյան պողոտան մանկաշատ էր. փոքրիկները մանկապարտեզ գնալու փոխարեն ծնողների հետ ուղիղ Բաղրամյան պողոտա են գալիս: Մանուկներն այստեղ ուտում, այստեղ զբոսնում, այստեղ անգամ քնում էին: Փոքրիկները պողոտա էին եկել սայլակներով, կաթի շշերով, խաղալիքներով ու քնապարկերով:
Ակցիայի ավագ մասնակիցները` երիտասարդները, դայակի դեր էին տանում. փոքրիկներին գրկում ման էին տալիս, պարացնում ու զբաղեցնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ