Լրահոս
Օրվա լրահոսը

Սադախլոյի մաքսակետում ծիրան արտահանողների «քթից բերում են»

Հունիս 26,2015 13:50

Հունիսի 25-ին Բագրատաշենի մաքսակետով Հայաստանից ծիրան արտահանող մեկուկես տասնյակ ավտոմեքենաների վարորդներին Սադախլոյի մաքսակետում տուգանել եւ Հայաստան են վերադարձրել: Վրացի մաքսավորները պատճառաբանել են, որ մեքենաներին բեռնված ծիրանի քաշը մի քիչ, օրինակ՝ 20-50 կգ, ավելի է եղել մեքենայի թույլատրելի բեռնատարողությունից: Այդ պատճառաբանությամբ հայկական մեքենաների վարորդներից յուրաքանչյուրին տուգանել են 2000-ական դոլարի չափով, ետ վերադարձրել Բագրատաշենի մաքսակետ: Ծիրան տեղափոխողները այնտեղ բեռի քաշը համապատասխանեցրել են թույլատրելի բեռնատարողությանը, ծիրանի արտահանման նոր փաստաթղթեր պատրաստել:

Ծիրան արտահանողներից մեկը, չցանկանալով իր անունը հրապարակել, դժգոհեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից, որը հեռուստաալիքներով զեկուցում է Հայաստանից ծիրանի արտահանման արդյունավետ գործընթացի մասին, սակայն չի այցելում Բագրատաշենի մաքսակետ՝ տեսնելու այդ գործում առկա խոչընդոտները:

Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցներից տեղեկացանք, որ Սադախլոյի մաքսակետի աշխատողները միայն ծիրանի արտահանման գործում չեն խոչընդոտներ ստեղծում: Նրանք հարկի-անհարկի տուգանում են Հայաստանի քաղաքացիներին. Սադախլոյի մաքսակետի տարածքում առանց ամրացված անվտանգության գոտու երթեւեկելու կամ մեքենայի ղեկին բջջային հեռախոսով խոսելու համար եւ այլ առիթներով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930