Հանրապետության բոլոր մարզերի և Երևանի հիմնական դպրոցների շրջանավարտներին՝ 9-րդ դասարանցիներին, հունիսի 26-ից հանձնվում են ավարտական վկայականները։ Երևանում վկայականների հանձնման միասնական օր է ընտրվել մեկնարկային առաջին օրը։
2014-15 թթ. ուստարում Երևանի հիմնական դպրոցներն ավարտել է շուրջ 3100 շրջանավարտ, որից 128-ը գերազանցիկ են և ստանում են գերազանցության հատուկ նմուշի վկայականներ։
Մայրաքաղաքի միջնակարգ դպրոցների շրջանավարտներին, ովքեր այս տարի 420-ն են, հասունության ատեստատները կտրվեն հուլիսի առաջին օրերին։
Երևանի քաղաքապետարան