Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը Վլադիմիր Գասպարյանին հանգստացնում է` այս շարժման հետեւում որեւէ արտաքին ուժ կանգնած չէ (Տեսանյութ)

Հունիս 26,2015 13:46

Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտա այցելած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ակնարկել է, թե ակցիայի հետեւում գերտերություններ են կանգնած եւ «մենք սրա ու նրա խելքին պետք է չընկնենք»:

Aravot.am-ը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, որն այսօր էլ եկել էր Բաղրամյան պողոտա, հարցրեց, թե երկրի գլխավոր իրավապահներից մեկը` ոստիկանապետն իրավունք ունի՞ առանց փաստեր ներկայացնելու նման հայտարարություն անել: Պարոն Իսագուլյանը Վլադիմիր Գասպարյանին հանգստացրեց` ասելով, որ ինքն արդեն քանի օր է Բաղրամյան պողոտա է այցելում եւ վստահորեն կարող է ասել, որ երիտասարդների շարժման հետեւում ոչ մի արտաքին ուժ կանգնած չէ, որ սա սոցիալական ընդվզում է. «Ուղղորդում չկա, միանշանակ, ազգային անվտանգության ծառայության ղեկավարը նման բան ասե՞լ է, ոչ, ուրեմն` այդ կարգի խնդիրներին ամենաքաջատեղյակը լինում են ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ես կարծում եմ ուղղակի տեսակետ է, որ հայտնել են եւ այս ամենի հետ կապ չունի»:

Մեր այն հարցին էլ, թե երեկ վարչապետը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումն ուժի մեջ է մնալու եւ որ որոշումը չի փոխվելու, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանն իր կարծիքն է հայտնել: Մեր այն դիտարկմանը, թե այդ հայտարարությունը կառավարության նիստում է հնչել, պարոն Իսագուլյանն ասաց. «Մենք սովոր ենք լսել մեր պաշտոնյաներից մտքեր, արտահայտություններ, որոնք օրենքների, Սահմանադրության հետ բացարձակ կապ չունեն»: Գառնիկ Իսագուլյանը հույս հայտնեց, որ նախահագը երբ վերադառնա Բրյուսելից, որոշումը կվերանայվի:

Գառնիկ Իսագուլյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Պարոն Իսագուլյանը նաեւ մեկնաբանեց երեկվա միջադեպը , երբ ակցիայի մասնակիցների մեջ հայտնվել են ալկոհոլ օգտագործած մարդիկ, ինչն արժանացել էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ուշադրությանը:

Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ ականատես է եղել, թե ինչպես «Նիվա» մակնիշի մեքենայով ալկոհոլ են բաժանել, որոնք սակայն «բացարձակ կապ չունեին» ակցիայի հետ. «Կազմակերպիչները զգուշացրին ոստիկաններին, որ այսպիսի բան է տեղի ունենում, ցավոք սրտի, ոստիկանները, որ պարտավոր էին անմիջապես միջոցառումներ ձեռնարկել, ասացին, որ մասնավոր է, իրենց սեփական ապրանքն է»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930