«Եթե ես լինեի Ռոբերտ Նազարյանի տեղը, ես ինքս հրաժարական կտայի»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Ըստ նրա՝ այդ մարմնի գործողություններին բացասական գնահատական տալու մի միջոց է Ռոբերտ Նազարյանի՝ հրաժարական տալ հորդորելը, կամ այդ ուղղությամբ կարգավորող մարմնի վրա ճնշում գործադրելը. «Բոլորը հո չե՞ն կարող լինել Ռոբերտ Նազարյանի նման. յուրաքանչյուր մարդ իր մեջ ունի և Ռոբերտ Նազարյանի նմանը, և այլն: Բայց համենայն դեպս, Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցի ընդունած որոշումների վերաբերյալ կա տոտալ անվստահություն, հետևաբար նա պետք է հետևություններ անի»:
Դառնալով կառավարության՝ 105000 ընտանիքներին 2000 դրամով փոխհատուցմանը, պարոն Նորիկյանը զարմացավ. «Այդ երկու հազարը մեր փողե՞րը չեն: Այդ երկու հազարը մեր փողերից են գնում: Մեր մի գրպանից հանում, մյուսն ենք դնում: Դա ի՞նչ ինքնախաբեություն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ