Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարի Սերժի եւ չար բոյարների» շոուն՝ մի քանի արարով. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 26,2015 12:52

Նկատառում առաջին. բոլորի համար ակնհայտ է, էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը ՀԾԿՀ-ն կայացրել է Սերժ Սարգսյանի համաձայնությամբ։ Ասել է թե՝ այս որոշման պատասխանատուն անձամբ Ս. Սարգսյանն է։ Ակնհայտ է նաեւ, որ Սերժ Սարգսյանն է տվել ցուցարարներին հունիսի 23-ի առավոտյան դաժանորեն ցրելու հրահանգը, Հայաստանում առանց նրա հրահանգի ոստիկանությունը երբեք ու երբեք չէր գնա նման քայլի։ Ուստի, այս թեմաներով բոլոր պահանջների միակ հասցեատերը Բաղրամյան 26-ում նստած անձնավորությունն է։

Նկատառում երկրորդ. պատահական չէ, որ ՀԷՑ-ը գնում է հենց ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը։ Նախ՝ Սերժ Սարգսյանր ՀԷՑ-ում կշարունակի պահպանել «իր փայը», արդեն՝ Կարապետյանի միջոցով։ Եվ հետո, ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխությունը կլինի սիմվոլիկ, ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից այն կանցնի ռուսական մեկ այլ ընկերության՝ «Տաշիր գրուպ»-ին։ Ասել է թե՝ այսպես Ս. Սարգսյանը կփորձի գոհացնել նաեւ ՌԴ իշխանություններին, եւ կստացվի, որ նա ռուսների ձեռքից չի վերցրել ՀԷՑ-ը։ Ս. Սարգսյանը կգոհացնի նաեւ Սամվել Կարապետյանին։ Սա կլինի Ս.Կարապետյանի պարգեւը՝ այս տարվա փետրվարին Ս. Սարգսյանին մատուցած ծառայության համար. հիշում եք՝ հենց նրա ջանքերի շնորհիվ քաղաքական դաշտից չեզոքացվեց Գագիկ Ծառուկյանը եւ վերջ դրվեց համաժողովրդական պայքարի այդ փուլին։ Չի բացառվում, որ պարգեւատրումն ավելի շռայլ բնույթ կրի, եւ Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին էլ նշանակեն վարչապետ։ Սա Կ.Կարապետյանի վաղեմի երազանքն է, որ Ս.Սարգսյանը խոստացել էր իրագործել դեռ 2008թ., բայց որոշ հանգամանքներ խանգարեցին։

Եվ վերջապես, նկատառում երրորդ. արդեն մեկ շաբաթ է, Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցեր են ընթանում, բայց Սերժ Սարգսյանը դեռ չի արձագանքել այդ ամենին։ Այս ընթացքում նրա անունից եղել է մեկ առաջարկ՝ հանդիպել ցուցարարներից կազմված 5 հոգանոց խմբի հետ, բայց դե՝ երիտասարդները կուլ չեն տվել «խայծը» եւ մերժել են հանդիպման գաղափարը։ Ասում են՝ այս ողջ շոուն Ս. Սարգսյանը մտադիր է եղել իրագործել մեկ արարով՝ Բաղրամյան 26-ում ցուցարարների հետ հանդիպելով։ Ուղղակի՝ գործընթացները իր ուզածով չընթացան ու մի փոքր երկարեցին։

Վերջաբանի փոխարեն

Հայաստանում բոլոր  խնդիրները քաղաքական են, իսկ առանցքային խնդիրները կարող են լուծվել միայն մեկ ճանապարհով՝ իշխանափոխությամբ: Այնպես որ, Սերժ Սարգսյանի հեռացումն այլընտրանք չունի, որքան էլ իշխանությունները բեմադրեն «Բարի Սերժի եւ չար բոյարների» հեքիաթը։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930