Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները ՀԷՑ-ից, մեղմ ասած, վախենում են. «Ժողովուրդ»

Հունիս 26,2015 12:22

Հովիկ Աբրահամյանն իր խոսքի վերջում հպարտությամբ հայտարարել էր, թե իրենք հաշվել են եւ եկել են այն եզրակացության, որ սակագնի բարձրացման արդյունքում էլէներգիայի մասով ընտանիքի ծախսը կավելանա 1400 դրամով։ Իրենք էլ որոշել են այդ ծախսը փոխհատուցել՝ անապահովության նպաստը 2 հազար դրամով ավելացնելով։ Անապահովության նպաստը 17 հազար դրամից կդառնա 19 հազար դրամ։

Բայց ողջ խնդիրն այն է, որ էլէներգիայի թանկացման արդյունքում Հայաստանում շղթայական ամեն ինչ կթանկանա, եւ դժվար թե Հովիկ Աբրահամյանն այս մասին չգիտի։ Էլէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում ընտանիքի մինիմալ ծախսերը կավելանան ոչ թե 1400 այլ 30-ից 40 հազար դրամով։ Սակայն վարչապետն այս թեմային ընդհանրապես չի անդրադարձել՝ շրջանցելով այն։

Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ եւս մեկ անգամ արձանագրում ենք, որ ՀՀ իշխանությունները ՀԷՑ-ից, մեղմ ասած, վախենում են եւ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի այդ ընկերության ցանկությունն իրագործեն։ Կարող է թվալ, թե այս երեւույթը պայմանավորված է այն հանգամանքով որ ՀԷՑ-ը ռուսական ընկերություն է։ Սակայն կարծում ենք, որ այստեղ այլ պատճառներ կան։

Կապ չունի՝ ՀԷՑ-ը ռուսական է, թե հայկական, եթե ՀՀ իշխանություններն անմասն լինեին այդ ընկերության կողմից մոտ 200 մլն դոլար փոշիացնելու պատմությանը, ապա նրանք հաստատ իրենց այսպես վախվորած չէին պահի։ Նույն Հովիկ Աբրահամյանը եւ մյուս պաշտոնյաները չեն հերքում, որ ՀԷՑ-ի կողմից վատնումներ են եղել, բայց բոլորը խուսափում են դրանց առարկայական անդրադառնալ։ Նույն Հովիկ Աբրահամյանը, չգիտես ինչու, ՀՀ գլխավոր դատախազին չի հանձնարարում քննել եւ պարզել, թե ՀԷՑ-ի տնօրինության գործունեության արդյունքում որքան վատնում է եղել, եւ ով է դրա համար պատասխանատուն։ Պատճառը շատ պարզ է։ Եթե ՀՀ իշխանությունները «բզբզեն», ապա ՀԷՑ-ը կարող է փակագծերը բացել եւ պատմել, թե ում հետ եւ ինչպես են գումարները փոշիացրել, որից հետո կպարզվի, որ Հայաստանի բազմաթիվ պաշտոնյաների դերակատարությունը թալանի գործում ավելի նշանակալի է եղել, քան պատկերացնում ենք։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930