Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այդ օրը բաժին տարված յուրաքանչյուր քաղաքացի կարող է բողոքարկել ոստիկանների գործողության օրինաչափությունը. «Հայկական ժամանակ»

Հունիս 26,2015 12:18

Ոստիկանությունը հայտարարության մեջ նշել էր, որ 237 քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Սակայն Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն՝ բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա, երբ քաղաքացին ծանուցագրով չի ներկայանում (կամ՝ չի ստանում ծանուցագիրը):

Անգամ մանրամասն բացատրելու կարիք չկա, որ տեղի ունեցածը բերման ենթարկել որակելն անգրագետ անհեթեթություն է, քանի որ իրավապահների «սարքած» խուլիգանության գործը դրանից ընդամենը ժամեր առաջ էր հարուցվել, այդ 237 քաղաքացիներից ոչ մեկին ծանուցագիր չի ուղարկվել եւ վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի նման որոշում չի եղել։

Բացի այդ քաղաքացուն բերման են ենթարկում այն մարմնի գտնվելու վայր, ուր իրեն կանչել են եւ նա չի ներկայացել… Իսկ երեքշաբթի քաղաքացիներին տարել էին անգամ մետրոպոլիտենի գծային բաժին, ինչպես նաեւ Աշտարակի, Աբովյանի ու Մասիսի բաժիններ, որտեղից այդ քաղաքացիներին, մեղմ ասած, որեւէ ծանուցագիր չէին էլ կարող ուղարկել (այդ գործի սահմաններում): Հետեւապես՝ 237 քաղաքացիներին բաժին տանելը եւս որեւէ իրավական հիմք չունի ու կրում էր բացառապես պատժիչ նպատակ։ Այսինքն՝ այդ օրը բաժին տարված յուրաքանչյուր քաղաքացի կարող է դատական կարգով բողոքարկել ոստիկանների գործողության օրինաչափությունը ու հաղթել (կրկին՝ եթե ոչ հայկական դատարանում, ապա ՄԻԵԴ-ում) ու ստանալ փոխհատուցում։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930