Մինչ այս օրերին տարբեր իշխանական պատգամավորների կողմից փորձ է արվում ցույց տալ, թե իբր Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունում եւս մտահոգված են ստեղծած իրավիճակով եւ իրենք էլ դեմ են թանկացումներին, իշխանության որոշ ներկայացուցիչներ հանդես են գալիս, բառիս բուն իմաստով, անմեղսունակ պահվածքով։
Ըստ ամենայնի՝ նրանք ոգեւորվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությամբ, որը Կառավարության նիստում դիմելով ցուցարարներին՝ հայտարարել էր. «Նման ոճը որեւէ հաջողության չի բերի», եւ համարելով, որ հարցի շուրջ քաղաքական որոշումն արդեն կայացված է, հանդես են գալիս արդեն իրենց իրական դեմքով՝ այլեւս ձեւեր չթափելով, թե «իրենք եւս ողջունում են մեր փայլուն երիտասարդության պայքարը» եւ. այլն, եւ այլն։
Այդ շարքում հատկապես ուշագրավ էր բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի պահվածքը, ով Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ երեկ ասել էր. «Նախ պետք է հասկանալ, թե ինչի համար են դժգոհում ցուցարարները»։
Փաստորեն, ՀՀ Կառավարության անդամը մի ամբողջ շաբաթ մայրաքաղաքի սրտում՝ Ազատության հրապարակում եւ նախագահական նստավայրի առջեւ շարունակվող բողոքի շուրջօրյա ակցիաներին հետեւելով՝ այդպես էլ չէր հասկացել, թե ինչից են ցուցարարները դժգոհում։ Այսքանից հետո սպասել, թե նա կհասկանա, որ էլէներգիայի սակագնի՝ բնակչության համար մատչելիությունն ապահովելը ոչ թե լրագրողների (ումից նա բորբոքված լուծումներ եւ տարբերակներ էր պահանջում) այլ իշխանությունների պարտականությունն է, անիմաստ է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում