Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան. «Դատարանը սակագնի կասեցման որոշում կայացնել չի կարող»

Հունիս 26,2015 12:02

Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարեց, թե ստեղծված իրավիճակից կան ելքի մի քանի տարբերակներ. «Տարբերակներից է այն, որ իշխանությունը որևէ կերպ չի նահանջում, ռեպրեսիվ մեթոդներով ջլատում ու մասնատում է հրապարակի երիտասարդությանը, բայց դա հեռանկարային չէ, հատկապես այն համատեքստում, որ իշխանությունները ցանկանում են սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Կամ պետք է ելքը լինի կոմպրոմիսային որոշում, երբ իշխանությունը հայտարարի, որ գոնե ժամանակավոր կասեցվում է, ինչի ընթացքում փորձագիտական մակարդակով աուդիտ է նշանակվում այդ ընկերությունում և իշխանությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու թալանի բացահայտմանը»:

Նորայր Նորիկյանի կարծիքով՝ այժմ Սերժ Սարգսյանն ինքը պետք է փորձի հասանելի դարձնել իր ասելիքը հանրությանը, քանի որ ցուցարարները մերժում են նրա հետ հանդիպման առաջարկը:

Նորայր Նորիկյանը չբացառեց, որ հնարավոր է այս ամենը դառնա անշրջելի իրադարձությունների հիմք: Այնուհետև նշեց, որ ճիշտ կլինի, որ ցուցարարները հայտարարեին ոմանց համար, որ հոսանքի սակագնի թանկացման ակցիայում չկա մայդանային տրամադրություն, քանի որ այն տպավորությունն է, որ ռուսական ԶԼՄ-ները ցանկանում են մեր երկրում տեսնել մայդանյան ականջներ»:

Դառնալով իրավիճակի իրավական ելքին՝ պարոն Նորիկյանն ասաց. «Կամ կարգավորող մարմինն ինքն է նախաձեռնում իր իսկ ընդունած որոշումը չեղյալ համարել, կամ տվյալ իրավանորմը հենց տվյալ մարմնի կողմից կասեցվում է, կամ կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքով օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելու հետո յոթօրյա ժամկետում պետք է դիմեն դատարան ու բողոքարկեն որոշումը»:

Սակայն պարոն Նորիկյանը, ի պատասխան Aravot.am-ի հարցի, ասաց, որ դատարանը հանձնաժողովի որոշումը կասեցնելու իրավասություն չունի, այլ ընդամենը կարող է վճիռ ներկայացնել, որով առաջարկվում է նոր սակագին սահմանել:

Դառնալով հունիսի 23-ի լուսադեմին ոստիկանության կողմից ցույցի ցրմանը, փաստաբանը պնդեց, որ տեղի են ունեցել լրագրողների աշխատանքները խոչընդոտելուն ուղղված ոչ իրավաչափ գործողություններ ՀՀ ոստիկանության կողմից ու պարզաբանեց. «Հավաքների ազատության մասին օրենքի չորրորդ հոդվածի համաձայն՝ լրագրողները չեն հանդիսանում հավաքների մասնակից: Դա առաջացնում է քրեական պատասխանատվություն»:

Վալերի Օսիպյանի այն արդարացման առնչությամբ, թե քաղաքացիական հագուստով անձինք ոստիկանական համակարգում սովորական երևույթ են, պարոն Նորիկյանը հակադարձեց, թե օրենսդրությամբ նման բան սահմանված չէ:

Հարցին՝ լուրեր կան, որ լրագրողներին ու օպերատորներին ծեծի ենթարկելու հրահանգը տրվել էր անձամբ Լյովա Երանոսյանի կողմից, ուստի նրան ի՞նչ պատասխանատվություն է հասնում, պարոն Նորիկյանն ասաց. «Երանոսյան Լյովան, ՀՀ օրենսդրությամբ արգելված հակաիրավական արարք է արել և հարգելով անմեղության կանխավարկածը, եթե այդ փաստերը հաստատվեն, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության»:

Նորայր Նորիկյանը հավաստիացրեց նաև, որ չկա որևէ իրավական նորմ նշված հավաքը ցրելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930