Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ. «Էդվարդ Նալբանդյանը չի տեսնում իր երկրի խորը քաղաքական տնտեսական եւ սոցիալական ճգնաժամը»

Հունիս 26,2015 11:50

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քոնուլ Սուլեյմանլին մեկնաբանել է այդ երկրի ժողովրդավարական արժեքների վերաբերյալ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի դիտարկումները. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի տեսնում իր երկրի խորը քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամը»:

News.az-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով այս օրերին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ցույցերին՝  ադրբեջանցի պաշտոնյան ասել է. «Զանգվածային անկարգությունները, որոնք սկսվել են ամբողջ Հայաստանում, այդ երկրի քրեական ռազմական ռեժիմի վարած քաղաքականության արդյունք են: Երեւանում խաղաղ ցուցարարներին եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զինված ուժերի կողմից դաժանաբար ցրելը եւ ֆիզիկական բռնության ենթարկելը բացահայտում են իշխող ռեժիմի իրական բնույթը»:

Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը նաեւ խոսել է ԵԽԽՎ-ի կողմից հունիսի 23-ին ընդունված «Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձեւի մասին. « Սա Ադրբեջանի նկատմամբ անհիմն եւ կանխակալ մոտեցման հերթական օրինակն է: Ադրբեջանի քաղաքական կայունությունը, տնտեսական զարգացումը, սոցիալական բարեկեցություն եւ ազատ քաղաքացիական հասարակությունը, խոսքի ազատությունը, այդ թվում մի շարք քաղաքական կուսակցությունները, ՀԿ-ներ, գործակալությունների եւ ԶԼՄ-ների ազատ աշխատանքը բացահայտ են»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930