Այս մասին Aravot.am-ին ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: «Այստեղ հավաքվածներն իրավագիտակից քաղաքացիներ են: Անընդհատ կոչ ու հորդորներ են լինում, որպեսզի պահպանվի օրենքի տառը: Որեւէ մեկը չի եկել օրենքը խախտելու: Ոստիկանությունից մի քանի հաղորդումներ են եղել, որոնք տանում էին նրան, թե իրավիճակը մեր վերահսկողությունից դուրս է:
Սակայն նույն ոստիկանության աշխատակիցների հետ համագործակցելով ցույց ենք տվել, որ ամեն ինչ կարգին է եւ որեւէ խնդիր չկա», – ասաց Մաքսիմ Սարգսյանը: Նրա խոսքերով, անդորրի ժամի հետ կապված նույնպես ամեն բան նորմալ է: Բնակիչները դեռ առաջին օրն են ստորագրահավաք կազմակերպել եւ նախաձեռնության անդամները նրանց հետ մշտական կապ են պահպանում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ