Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը դեռ պատասխան չի ստացել. «Հայկական ժամանակ»

Հունիս 26,2015 11:12

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այս օրերին ՀՀ-ում չէ։ Թե որտե՞ղ է, երբ է գնացել ու ե՞րբ կվերադառնա՝ գրասենյակը չի հայտնում։ Այդուամենայնիվ, երեկ Օմբուդսմենը գրավոր պատասխանել է հարցերին։

Հիշեցնենք, հունիսի 24-ին Կարեն Անդրեասյանն հայտարարություն էր տարածել եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժը գնահատել անհամաչափ։

– Պարոն Անդրեասյան, դուք հայտարարել էիք, որ սեփական նախաձեռնությամբ վարույթ եք հարուցել հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ։ ՄԻՊ գրասենյակը ի՞նչ է պարզել այս երկու օրվա ընթացքում։

– Ես եւ իմ աշխատակազմն ուսումնասիրել ենք հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի մանրամասները, տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ կատարել ենք ուսումնասիրություններ։ Վաղ առավոտից իմ ներկայացուցիչներն այցեր են կատարել ոստիկանության տարբեր բաժիններ, ճշտել ամեն բաժին բերման ենթարկված քաղաքացիների տվյալները եւ հանդիպել բերման ենթարկվածների հետ։ Ամփոփելով այս բոլոր գործողությունները նույն օրը սեփական նախաձեռնությամբ ես վարույթ եմ հարուցել եւ մի շարք հարցադրումներ ուղարկել ոստիկանություն, Հատուկ քննչական ծառայություն եւ Առողջապահության նախարարություն, որոնց պատասխանելու համար տրվել է 3-օրյա ժամկետ։ Սահմանված ժամկետը դեռեւս չի լրացել։

– Դուք նաեւ հայտարարել էիք, որ հարցադրումներ եք ուղարկել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին եւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին։ Արդյո՞ք որեւէ արձագանք արդեն ստացել եք եւ եթե այո՝ ի՞նչ են նրանք պատասխանում։

– Սահմանված 3-օրյա ժամկետը դեռ չի լրացել, ուստի այս պահի դրությամբ համապատասխան մարմիններից դեռեւս  պատասխան չեմ ստացել։ Օրենքի պահանջն է, ամեն դեպքում, դիրքորոշում ճշտել համապատասխան պետական մարմնից եւ սպասել մեր կողմից տրված ժամկետին՝ մինչեւ մեր վերջնական որոշման կայացումը։

Լ. Բ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930