«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եւ փոքր ՀԷԿ-երի միջեւ գումարային պարտք ու պահանջը լուծվել է։ ՀԷՑ-ը մարել է ՓՀԷԿ-երի ամբողջ պարտքը։ Այս մասին հայտնեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։ Ինչպես հայտնի է, ՀԷՑ-ը հունվարի 1-ից չէր վճարում ՀԷԿ-երից գնած էլեկտրաէներգիայի դիմաց, ինչի պատճառով ՓՀԷԿ-երը հայտնվել էին ծանր կացության մեջ:
– Տիկին Նահապետյան, արդեն մոտ մեկ շաբաթ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը կասեցնելու պահանջով ՀՀ քաղաքացիները բողոքի ակցիա են անում, ինչպե՞ս եք վերաբերվում դրան եւ լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։
– Քանի որ ես ապրում եմ Բաղրամյան 2 շենքում, ակամայից ականատես եմ լինում բոլոր զարգացումներին, ամբողջ օրը կամ պատշգամբում եմ, կամ ներքեւում։ Մինչեւ իրենք չեն հանդարտվում, քնել չի լինում, բայց ես միանշանակ ողջունում եմ, որ մենք ունենք այդպիսի երիտասարդություն։ Վերջապես, այն երիտասարդները, որոնք ծնվել են մեր անկախ տարիներին՝ 80-ականներից հետո, շատ ավելի անկախ են, ազատ, ճիշտ են մտածում, քան մենք մեր երիտասարդության տարիներին։ Վատը միայն այն է, որ խնդիրը մասնագիտական քննարկման հարց է, ճիշտ է՝ խնդիրը սոցիալական ուղղվածություն ունի, բայց քննարկումը մեր էներգետիկ անվտանգությանն է նախեւառաջ վերաբերում։ Այսինքն, վաղը որ ատոմակայանը կանգնի, մենք չենք իմանալու ինչ պատասխան տանք սպառողներին։
– Իսկ Դուք մասնակցո՞ւմ եք բողոքի ցույցերին։
Կարդացեք նաև
– Ինչպես արդեն նշեցի, բնակվում եմ Բաղրամյան փողոցում եւ ակամայից այդ ամենի մասնակիցն եմ, երիտասարդները պարում են, երգում, որպես այդպիսին մեր պատկերացրած ցույցը չէ, ավելի շատ երիտասարդության հավաքի է նմանվում, ոչ թե ցույցի։ Պահանջները լիարժեք ընդունելի են, բայց երիտասարդները մասնագիտական մոտեցում չեն ցուցաբերում։ Իրենց համար գերխնդիրը 7 դրամ թանկացնելը չէ, թե հետո ինչ կարող է լինի, ոչ մեկը չի քննարկում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում