Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը խորհուրդ է տալիս. «Եղունգ ունես՝ գլուխդ քորի»

Հունիս 26,2015 10:18

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր առավոտյան ջերմ հանդիպում ունենալով Էջմիածնի ճեմարանի դասախոս Եղիշե ավագ քահանա Սարգսյանի հետ, ասաց. «Քանի որ մեր երիտասարդները փորձ չունեն` ղեկավարվում եւ մոտենում են ժխտողականությամբ, իսկ երբ դու կատեգորիկ ես լինում, ժխտում ես, երկխոսությունը փակում ես, դա ոչ թե խելամտության, այլ ընդհակառակի արդյունք է, պետք է երկխոսել, եթե իսկզբանե ասում ես՝ ոչ՝ խոսելու թեմա չկա:

Մենք փոքրաքանակ ազգ ենք, մեր հզորությունը ոչ թե ուժի եւ զոռբայության մեջ է, այլ իմաստության մեջ է, ով է մեզ դա սովորեցրել»,-ձեռքը եւ հայացքը վերեւ պարզելով ասաց ոստիկանապետը:

Vladimir_Gasparyan

Եղիշե ավագ քահանա Սարգսյանը ոստիկանապետին ասաց, որ Աստված տա, որ շատ լավ վերջանա սա, այսպիսի օրեր էլ կլինեն:

Vladimir_Gasparyan-4

Վլադիմիր Գասպարյանն էլ պատասխանեց, որ Աստված տա, նորմալ օր է. «Մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, գերտերությունները իրենց շահերն ունեն: Գերտերությունները կարող են իրենց թույլ տալ խաղալ փոքր պետությունների ճակատագրերի հետ, փոքր պետության ժողովուրդը պետք է իմաստուն լինի, մենք իմաստնությունով պետք է գերտերությունների տխմարությունները հաղթահարենք եւ այնպես որ մեր պապերը ոնց էին ասում «Եղունգ ունես՝ գլուխդ քորի», մենք սրա ու նրա խելքին պետք է չընկնենք, հասկանանք որ մենք քիչ են ու մի բուռ ենք, եւ այստեղ տարաձայնությունները ժխտողականությամբ չի լուծվում՝ դա ճանապարհ է ոչ մի տեղ», ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930