Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատվել ՀԷՑ «փոշեկուլից»

Հունիս 26,2015 10:00

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ես պատկերացնում եմ որպես մի «փոշեկուլ», որը բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, թե որքանով է թանկանալու այդ ապրանքը, կուլ է տալու մեր փողերը, որովհետեւ գործիքը բիզնես անելու համար նախատեսված չէ, բիզնես կառույց չէ: ՀԷՑ-ը ռուսաստանյան պետական հիմնարկ է, որի աշխատանքն ուղղված է մարդկանց գրպաններից փող քաշելուն: Ոչ մի կասկած չունեմ, որ եթե սեփականատերը չփոխվի, այս թանկացումները շարունակվելու են, եւ հոսանքի գնի առումով ԱՊՀ-ում ռեկորդակիր լինելով՝ մենք չենք սահմանափակվի՝ 1-2 տարուց առաջ կանցնենք ամբողջ աշխարհից:

Երբ ՀԷՑ-ը սկսի աշխատել բիզնեսի օրենքներով, նույնիսկ հայաստանյան վատ, օլիգարխիկ կանոններով, ամբողջ խնդիրն աստիճանաբար կվերանա: Էներգետիկան Հայաստանում շահութաբեր է (դա ոչ թե իմ, այլ ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի կարծիքն է): Ոլորտը շահույթ կբերի, եթե չլինի ագահ, անիրազեկ եւ բիզնեսը զարգացնելու մոտիվացիա չունեցող չինովնիկների ձեռքում: Եթե բիզնեսմենը չունի ապրանքն ավելի մեծ քանակությամբ վաճառելու խթան եւ հակառակը՝ վստահ լինելով, որ իր ապրանքը, միեւնույն է, վաճառվելու է, մատը մատին չի խփում, միակ «ելքը» ամեն տարի սակագնի բարձրացումն է՝ անընդհատ նվազող սպառման պայմաններում:

Խնդիրն, ուրեմն, ոչ այնքան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման կասեցումն է, որքան սկզբունքային լուծումներ գտնելը, որոնք, ի դեպ, կարող են նաեւ որոշ չափով փոխզիջումային լինել: Տարբերակներից մեկի՝ ազգայնացման մասին խոսում էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Դա միանգամայն նորմալ լուծում է. Բրիտանիայում, օրինակ, երկաթուղին մի քանի անգամ ազգայնացվել է եւ սեփականաշնորհվել, կախված նրանից՝ պահպանողականնե՞րն են իշխանության գլուխ, թե՞ լեյբորիստները: Օրենքն այս պահին շատ բաներ թույլ չի տալիս՝ սակագնի փոփոխման հետ կապված: Չխորանանք իրավական հարցերի մեջ, թե ինչ կարող է անել ՀՀ նախագահը, Սահմանադրական դատարանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Բայց այդ օրենքը գրողը մենք չե՞նք, այսինքն՝ Ազգային ժողովը չէ՞:

Հետեւաբար, պատգամավորները պետք է ոչ միայն փորձեն իրենց վերաբերմունքը ձեւավորել տեղի ունեցող բողոքի ակցիաների նկատմամբ, այլեւ զբաղվեն իրենց անմիջական գործով՝ օրենսդրությամբ: Հասկանում եմ, որ քաղաքական խարդավանքներն ավելի հետաքրքիր են եւ անվնաս, քանի որ որեւէ պատասխանատվություն չեն ենթադրում: Բայց ինձ թվում է՝ իրավիճակը հիմա ոչ ստանդարտ է, եւ մեր պատգամավորները կարող են հաղթահարել իրենց բնածին ծուլությունը եւ մտածել օրենսդրական լուծումների մասին:

ԱԺ նախագահը հնարավորություն ունի իր մոտ հավաքելու խմբակցությունների ղեկավարներին եւ լսելու նրանց առաջարկներն այս թեմայի շուրջ: Լսումներ պետք չեն՝ դրանց ընթացքում հնչում են միայն ամբոխահաճո ելույթներ, պետք են համաձայնեցված օրինագծեր կոնկրետ այս՝ էներգետիկ խնդիրները լուծելու համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Պարոն Աբրահամյան, խնդրում եմ այս մեկնաբանությունը հրապարակման տեսքով տեղադրեք ձեր կայքում կամ թերթում:

    Իրոք որ` Աշոտյան հեռացիր…
    1997 թվականին հիմնադրված Universitas21 բուհերի ցանցը 2012 թվականից հրապարակում է տարբեր երկրների բարձրագույն կրթության համակարգերի վարկանիշային աղյուսակ: Universitas21-ում այսօր ներկայացված է 16 երկրի (Ավստրալիա, Կանադա, Չիլի, Չինաստան, Հոնգ-Կոնգ, Հնդկաստան, Մեքսիկա, Իռլանդիա, Նոր Զելանդիա, Սինգապուր, Հարավային աֆրիկա, Հարավային Կորեա, Շվեդիա, ԱՄՆ, Միացյալ թագավորություն, Նիդերլանդներ) 25 բուհ` 1900 թվականին հիմնադրված Բիրմիգեմի համալսարանը, 1896 թվականին հիմնադրված Շանհայ Ձյաո Տոնգ համալսարանը, 1870 թվականին հիմնադրված Օհայոյի պետական համալսարանը եւ այլն: Այս 25 բուհում միասին սովորում է 1,3 միլիոն ուսանող, աշխատում` այդ թվում դասավանդում 220 000 դասախոս:
    Վարկանիշային աղյուսակը կազվել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքի տնտեսական եւ սոցիալական կիրառական հետազոտությունների ինստիտուտի մշակած մեթոդով: Ընտրված է չորս հիմնական չափանիշ
    1. Պետական եւ մասնավոր ներդրումների ծավալը բարձրագույն կրթության ոլորտում:
    2. Արդյունքներ (գիտական հետազոտությունների եւ հոդվածների քանակ, բարձրագույն կրթության համակարգի համապատասխանությունը երկրի աշխատաշուկային, բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատանքի տեղավորվածների քանակը):
    3. Գործող բուհերի միջազգային կապերի ծավալը:
    4. Բարձրագույն կրթության ոլորտում տարվող պետական քաղաքականությունը:
    Վարկանիշային աղյուսակը հրապարակվում է 2012 թվականից: Ցուցակում կա 50 երկիր, Հայաստանը չկա: Նախկին խորհրդային հանրապետություններից կան միայն Ուկրաինան եւ Ռուսաստանը: Տարածաշրջանի երկրներից ցուցակում են միայն Իրանն ու Թուրքիան: Նրանք հետնապահներից են` 45-50 հորիզոնականներ: Բարձրագույն կրթության լավագույն համակարգ ունեն ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Դանիան, Նորվեգիան, Սինգապուրը, Կանադան, Նիդերլանդները, Ավստրալիան, Միացյալ թագավորությունը, Շվեդիան: Ըստ տարբեր չափանիշների պատկերը քիչ այլ է: Պետական ամենամեծ ներդրումներ արվում են Ֆինլանդիայում, Դանիայում, Նորվեգիայում: Գիտական աշխատանքները մեծ ազդեցություն են ունենում Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Դանիայում, տնտեսական հետազոտությունները գերակշռում են Սինգապուրում, Ճապոնիայում, Նորվեգիայում եւ այլն:
    Օրեր առաջ բարձրագույն կրթության Հայաստանի համակարգի թիվ մեկ պատասխանատու Արմեն Աշոտյանը հոսանքի սակագնի թանկացման դեմ բողոքավոր երիտասարդների` նաեւ բարձրագույն կրթություն ստացող, կողքին էր: Նրանց պաշտպանել էր ուզում ոստիկաններից` չնայած ոստիկանապետն արդեն ներողություն էր խնդրել իր ենթակաների գազանությունների համար: Ասել է, թե սխալն ընդունել էր ու չէր կրկնելու: Բողոքողները միաբերան գոռում էին` Աշոտյան հեռացիր: Բարձրագույն կրթության ցածր մակարդակով համակարգի պատասխանատուն չհեռացավ: Տեսնես վարկանիշային այս ցուցակի հրապարակումից ճիշտ հետեւություն կանի՞:

  2. Atshak says:

    “ՀԷՑ-ը ռուսաստանյան պետական հիմնարկ է ”
    սուտ է

  3. Հ.Շ. says:

    Իսկ ոեւէ մէկը նկատի առնո՞ւմ է թէ այս աղմուկն ու պատկերները ինչ անդրադարձ են ունենալու զբօսաշրջիկութեան նկատմամբ:

    Իմ շուրջ (նորմալ աշխարհում) մի քանի անձիք արդէն, որոնք տակաւին առաջին անգամ ըլլալով մտածում էին վերջապէս այցելել Հայաստան, ինծ հարց են տալիս թէ արդեօք… ապահո՞վ է, կա՞յ անվտանգութեան հարց:

    Նկատի առէք որ ամառուայ սկիզբն ենք: Մէյ մը որ այդպիսի անձիք որոշեն հետաձգել իրենց ճամբորդութիւնը դէպի Հայաստան, եւ ծրագրեն մի ուրիշ տեղ երթալ իրենց տարեկան արձակուրդին համար, Հայրենիքը պարզապէս զրկուելու է անոնց այցելութենէն:

    Եթէ այս վնասը՝ գոնէ աւելի լուրջ եւ ծանր նիւթի մը համար ըլլար, բարի, կ’արժէր: Սակայն կ’արժի՞, այս նիւթով:

    Սակագնի յաւելման համազօր նպաստ տրուելու է կարիքաւորներին: Նոյնիսկ մի քիչ աւելի. կախեալ է ելեկտրականութեան գործածութիւնից, եւ այդ ուղղութեամբ հնարաւոր խնայողութիւնից:

    Կը մնա՞յ ինչ, կը մնայ ո՞վ… Տակաւին գրեթէ պատանի ցուցարարների ամէն մէկին ձեռքը՝ ամենաարդիական տեսակի բջջային կայ: Եթէ զայն, օրական, մի րոպէ պակաս գործածեն միայն – այսինքն, մի րոպէ, երկու հարիւրի վրայ… – , սակագնի յաւելման տեղը կը հանեն:

    Ամէն դէպքում, իրենք իսկ չեն տան ելեկտրականութեան սակը վճառողը: Իրենց ծնողներն են: Որովհետեւ փաստօրէն այս երիտասարդները աշխատող իսկ չեն, անոնցմէ են որ առաւօտուց իրիկուն կը ֆրրան քաղաքում… Հիմա ել գտել են մի լաւ առիթ զուարճանալու:

    Երեւանի շփացած սերունդի ցոյցերն են ասոնք: Իրենք զիրենք եւրոպացի կամ ամերիկացի երեւակայող ջահելների ինքնահաճ խանդաղատանք:

    Սակայն չափահասների մեծամասնութիւնը ենթարկուած է անոնց քմայքներին: Քանզի անհնար է երիտասարդների հակադրուիլ, զանոնք քննադատել… Պէտք է միայն շոյել, ծափահարել, սքանչանալ:

    Արդէն այսօր ծնողքը ի՞նչ կարող է ասել երեխային… Ինք ենթարկուած է անոր… Դերերը յեղաշրջուած են:

    Այդ ել մի ուրիշ բռնատիրութիւն…

    • Տիգրան says:

      ապրի էլի քո Գանատայում… մի խառնվի…

      • Հ.Շ. says:

        Գանատայից, ես աւելի լաւ գիտեմ յարգը Հայաստանին,
        քան թէ դուն կամ քո նմանները:

        Նաեւ ու մանաւանդ,
        իմ կապի Մայր Հայրենիքի հետ ազատ կամքով է, ընտրութիւն է:

        Թէ ոչ, այո, ճիշտ ես, ես հեշտ այլենտրանքը ունեմ շա՜տ հանգիստ ապրելու Գանատայում: Եւ ատոր համար Փառք կու տան Աստուծոյ, երբ որ այսպիսի բաներ տեղի կ’ունենան այդտեղ…

      • Հ.Հ.Շ says:

        Ասեց «Գանատա», հո Կանադայի տեղը չգիտի՞։ Հեչ տեսել ե՞ս արեվմտահայերեն գրող, բսյց արևելահայերեն կարդացող մարդու։

  4. Տիգրան says:

    Էլեկտրամատակարարումը բիզնես չէ: Բիզնես չէ նաեւ տրանսպորտը, գազը ու այդ կարգի էլի բաներ… հենց ասեցիր բիզնես է, ուրեմն կուզեն կթանկացնեն, կուզեն լրիվ կանջատեն…. ոնց որ սնիկերսը… կա ու կարո՞ղ ես ուտել, լավ է, դե իսկ չէ՝ ուրեմն՝ չէ.. Այ որ այս ընկալումն ունենանք, նման դեպքեր էլ չեն լինի…թե չէ ինչ Աղանբեկյան ու մնացած…

    • Արսեն says:

      Ընդհանրապես՝ բիզնես է, բայց ունի առանձնահատկություններ։
      Ֆրանսիական լուծումը։ Ցանցերը և ատոմականները պատկանում են պետությանը։ (Ոչ մի «բիզնեսմեն» ատոմակայաններին՝ մոտ չի էլ թողնվում ..))..)։ էներգիայի արտադրության այլ ձևերը կարող են պատկանել մասնավորներին։
      Բաշխողները (կազմակերպությունները՝ որոնք գնում են արտադրված էլեկտրոէներգիան և այն հասցնում սպառողին (պետությանը պատկանող ցանցով) մասնավոր են, որոնք կարող են հոսանք գնել ցանկացած տեղից, այդ թվում երկրի սահմաններից դուրս, որը շատ քիչ են անում՝ որովհետև՝ մոտակայքում գտնվող ատոմակայանի արտադրած էներգիան համարյա միշտ ավելի էժան է ստացվում։
      Որպես սպառող (այդ թվում նաև՝ իմ տուն մատակարարվող էլեկտրէներգիայի համար) ես ինքս եմ կնքում պայմանագիր իմ ընտրած մատակարարի հետ (գները տարբեր են՝ կախված մատակարարողից և պայմաններից… տարբերությունը, իհարկե, շատ մեծ չէ)։
      Երբ որ ես ստանում եմ էլեկտրոէներգիայի ֆակտուրան, այնտեղ կա մի քանի գների գումար։ Էլեկտրաէներգիայի գինը (իմ ընտրած մատակարարի և արտադրողի բանակցությունների արդյունք), ցանցերով տեղափոխման գինը (մատակարարի և պետության բանակցության արդյունք) և «կետի սպասարկման» գինը (ցածրավոլտ ենթակայանում՝ 220 վոլտ ստանալու, իմ տուն առաքելու, իմ տան ներսում սպառման անվտանգությունը ապահովվելու (ծառայությունը մատուցվում է կամ քաղաքապետարանի կամ քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքած կազմակերպության կողմից)։
      էլեկտրոէներգիան նաև կենասկան անհրաժեշտության ապրանք է։ Եվ եթե քո նյութական վիճակը (տվյալ պահին) քեզ հնարավորություն չի տալիս վճարել էլեկտրոէներգիայի համար, պետության կողմից ձրի ստանում ես նաև էլեկտրոէներգիա (ամիսը մոտ 120 կիլովատ)։ Եթե ծախսել ես ավելի, ապա դրանից ավել ծախսած մաաի համար՝ վճարում ես՝ ինչպես բոլորը (անկախ քո նյութական վիճակից)։
      Հա… չմոռանամ..))).. ցածրավոլտ ենթականայանները, և դրանից հետո գծերը՝ պատկանում են քաղաքապետարանին… (գործարանների, կամ այլ խոշոր սպառողների դեպքում, նաև՝ հենց այդ սպառողներին)։

  5. Տիգրան says:

    Ի՞նչն էր անթույլատրելի

  6. Արսեն says:

    Ւ դեպ…
    Վովա գասպարյանի առավոտյան «շրջայցները» ցուցարարների մեջ՝ ոստիկաններով շրջապատված, վերևից՝ հարցուպատասխանները… դա՝ պաշտոնական դիրքի չարաշահում է՝ լկտիության տեսքով… երեկ, ծերունու հետ զրուցելու ժամանակ՝ ոստիկանապետը՝ առանց թույլատրություն հարցնելու կոճկեց նրա վերնաշապիկի կոճակը… դա բռնություն է ցուցարարի նկատմամբ… Կխնդրե՝ երևույթին ուշադրություն դարձնել…Ա

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930