Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Վայ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»

Հունիս 26,2015 09:31

Այսօր առավոտյան էլ դարձյալ Բաղրամյան պողոտայում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Ազատության» ռադիոկայանի լրագրողը ոստիկանապետին հարց ուղղեց, որ ցուցարարները երկրի նախագահի հետ հանդիպումը չեն բացառում, եթե այդ ամենը ուղիղ հեռարձակմամբ ուղեկցվի, հնարավո՞ր է այդ հանդիպումը կազմակերպել, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց, որ ՀՀ քաղաքացիներից ոչ մեկ իրավունք չունի նախագահին պահանջ ներկայացնել. «Երկրի քաղաքացին երկրի նախագահին՝ գերագույն գլխավոր հրամանատարին, երբ կանչում է երկխոսության, չեն ասում, որ միայն այսպես կլինի, կամ այսպես կլինի, կամ այսպես կլինի»:

«Ազատության» դիտարկմանը, թե՝ «չէ՞ որ այդ երկրի քաղաքացին է նախագահին ընտրում, ինչո՞ւ չի կարող պահանջել», Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Երբ հարցը գնում է կոնկրետ խնդիրը լուծելուն, երբ երկրի նախագահը ձեռք է մեկնում մի օր, երկու օր, ասում են՝ կամ այսպես կլինի, կամ այսպես չի լինի, դա խոսում է այն մասին, որ չկա դեռ ծրագիր և չկա դեռ խոսելու բան»:

Լրագրողի հաջորդ հարցին, թե ասում են, թե իշխանությունը ժողովրդի ծառան է՝ ոստիկանապետը պատասխանեց. «Եկեք բառակապակցությունների հետևից չընկնենք՜ իշխանությունները ծառաներ են, այսինչ են, այնինչ են… Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք: Վա՛յ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»:


Տեսանյութը «Ա1+»-ի

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930