Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում ցուցարարները «գործնագործ» են խաղում (Տեսանյութ)

Հունիս 26,2015 09:08

Բաղրամյան պողոտայում հունիսի 26-ը լուսաբացը ծաղկառատ էր: Ջրի շշերը վերածվել էին ծաղկամանների՝ գիշերը մի խումբ տղաների բաժանած ծաղիկների համար: Աղջիկները այդ երեւույթից շատ շոյված եւ էլ ավելի ոգեւորված էին: «Հաճելի է, երբ տեսնում ես ինչպես են վերաբերվում հայ կնոջը, աղջկան, որն իրեն չի տարանջատում հայ տղամարդուց եւ այս պահին էլ նրա կողքին է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նստացույցի մասնակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ՝ ասելով հայ կին եմ, ինչ տարբերություն անունս: Մեկ այլ մասնակից էլ ասաց, որ հաճելի զգացողություն էր, որ գնահատում են:

Այս գիշեր եւս ցուցարարների հետ լուսաբացը դիմավորել էին հոգեւորականներ, դերասաններ, երգիչներ:

Բաղրամյան պողոտայի այդ հատվածում այս քանի օրը նստացույցի մասնակիցները ապրում են մի ընտանիք դարձած: Հերթափոխով քնում են, առավոտ վաղ մի մասը զբաղվում է մարմնամարզությամբ, մի մասը զբաղվում է տարածքի մաքրությամբ, հաջորդը՝ սնունդն է բաժանում, իսկ որոշ մասն էլ խաղում էին: Ամեն մեկը իր համար հոգեհարազատ զբաղմունք էր գտել, բայց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները մտահոգված էին, քանի որ այսօր «Սանիտեկ» ընկերությունը մաքրություն էր կազմակերպել ամբողջ քաղաքում, բացի այս հատվածից:

Քիչ ուշ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այցելելով ցուցարարներին ասացին, որ երեկ խնդիր է եղել՝ «Սանիտեկի» մեքենայի վրա ցուցարարներից են բարձրացել, այդ իսկ պատճառով այսօր մեքենան Բաղրամյան չի մտնի, փոխարենը ասացին, որ աղբով լի տոպրակները իջեցնեն փողոցի ներքեւի հատված, որպեսզի «Սանիտեկի» աղբահավաք մեքենան կուտակված աղբը այնտեղից տանի:

gorcagorc cucararner gorcagorc-2 gorcagorc-3 cucararner-1

Cucarar 1 Cucarar 2 Cucarar 3 Cucarar 4 Cucarar 5 Axb Cucarar 6 Cucarar 7 Marzanq

Cucarar Cucarar 1 Cucarar 2 Cucarar 3 Shun Caxkepsak

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930