Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Հնարավոր չէ զսպել այս շարժումը»

Հունիս 26,2015 01:38

Բաղրամյան պողոտայում կրքերը շարունակում են թեժ մնալ, տրամադրությունն էլ մարտական: Շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույցը՝ ընդդեմ հոսանքի սակագնի թանկացման: Ցուցարարները վանկարկում են «Բաղրամյան», սուլոցներ ու վանկարկումների ակտիվացում նկատվեց այն ժամանակ, երբ քաղաքապետարանը անջատեց փողոցային լույսերը:

Ցուցարարների շրջանում լայն քննարկման է դրված կառավարության այն հայտարարությունը, թե հնարավոր չէ վերանայել կայացված որոշումը:

Նշենք, որ ցուցարարները գոչում են` «հաղթելու ենք», «մենք ենք տերը մեր երկրի», «կասեցում»:

Պարեցին վալս ու քոչարի: Ցուցարարների հետ են ՀՀ ԱԺ պատգամավորները: ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ կասեցման որոշումը չեղյալ հայտարարելու անհնարինության մասին հայտարարությանն, ասաց. «Այս հարցը ավելի շատ քաղաքական որոշման կարիք ունի: Միջանկյալ որոշում, որ կայացվեց, անընդունելի է, որ կոմպենսացվի 105 հազար և ավելի ընտանիքներին: Թանկացումները չեն անդրադառնալու միայն այդ ընտանիքներին, նաև 2000 դրամով չեն անդրադառնալու այդ թանկացումները, այլև ավելի: Հաշվի պետք է նստել քաղաքացիների հետ»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, թե դժգոհ է ազգաբնակչության 99.9 տոկոսը, ուստի այս շարժումը հնարավոր չէ զսպել. «Չկա որևէ որոշում, որը վերանայել հնարավոր չէ: Սա Սահմանադրության առաջին հոդվածը չէ: Կարելի է նոր սեփականատեր գործընկեր գտնել, որ ներդրումներ կանի ու կառողջացնի այդ հիվանդ օրգանիզմը: Այն պայմաններում, որ գտնվում է ՀՀ-ն, հոսանքի թանկացումը կարող է բերել շոկային վիճակի: Հնարավոր չէ զսպել այս բողոքի ալիքը, 99.9 տոկոսը դժգոհ է հոսանքի թանկացումից»:ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ համարում է, որ վարչապետի հայտարարությունը վերջնական չէ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Այս “քաղաքական գործչին” վաղուց եմ ճանաչում, դերևս ուսանողական տարիներից: Աստված չանի սրա նմանները գան իշխանության. բավական է միայն հիշել թէ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանին քցեց:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930