Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում մարդիկ համախմբված են եւ միակամ

Հունիս 26,2015 01:27

Ի տարբերություն երկու գիշեր առաջվա՝ այսօր Բաղրամյան պողոտայում ոչ միայն մարդկանց քանակն է անհամեմատ մեծ, այլեւ՝ համախմբվածությունն ու անելիքի հստակությունն է պարզ եւ ակնհայտ:

MHM97170

MHM97193

Այս 48 ժամվա ընթացքում հսկայական փոփոխություն է նկատվում: Կազմակերպիչները եւ նախաձեռնությունն առաջնորդողները թեեւ շատ են եւ, ըստ էության, դրանով իսկ՝ «անորսալի», սակայն անմիջապես նկատվում է, որ կա ինչ-որ պատասխանատվության եւ պատրաստվածության ոգի, այլեւս անցյալ են դարձել «դու ո՞վ ես», «բա դո՞ւ ով ես» տիպի խոսակցությունները, իրար չհասկանալը, «հրաժարական տալը»:

Մթնոլորտը հիանալի է եւ ոգեւորող, իսկ մարդկանց բազմաթիվ լինելը՝ ավելի քան ուրախացնող: Հիմնական զանգվածը հրաշալի հույզեր արթնացնող եւ սեփական ազգով հպարտանալու տեղիք տվող երիտասարդությունն է:

mardikՔիչ առաջ մի քանի րոպեով անջատվեցին Բաղրամյան պողոտայի փողոցային լույսերը, եւ ցուցարարների միահամուռ սուլոցների եւ գոռում-գոչունների ներքո եւ ամենայն հավանականությամբ՝ հենց դրա ազդեցության տակ, լույսերը կրկին վառվեցին: Դրանից հետո մի քանի րոպե հնչում էին «հաղթանակ», «մենք ենք տերը մեր երկրի», «կասեցում» վանկարկումները:

txaner marder

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930