Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները «Շտապ օգնության» մեքենան ուզում էին անցկացնել բարիկադներից այն կողմ, բայց ցուցարարները թույլ չտվեցին

Հունիս 26,2015 01:15

Բաղրամյան պողոտայում տեղակայված «Անվտանգության կամ բուֆերային գոտում», որը «Ոչ թալանին» անունը կրող բողոքի ակցիայի մասնակիցներին բաժանում է ոստիկանների շարքերից, այսօր առավոտվանից, բացի «Սանիտեկի» աղբամաններից, նաեւ պարաններով է առանձնացված:

Քիչ առաջ ոստիկանությունը եկավ եւ պահանջեց, որպեսզի շտապօգնության մեքենայի համար պարաններն իջեցնեն, ճանապարհ բացեն, ասելով, որ ներքեւի հատվածում մարդ է վատացել: Երիտասարդները բացեցին ճանապարհը, բայց երբ մեքենան հասավ աղբամաններով պատրաստված պատնեշին, եւ այդտեղ ոստիկաններն ու բժիշկները սկսեցին խնդրել բացել ճանապարհը, երիտասարդները հրաժարվեցին՝ այլ ճանապարհ ցույց տալով շտապօգնության մեքենային եւ ոստիկանությանը: Նրանք ասում էին, որ ցուցարարներին մոտենալու համար շատ ավելի ճիշտ կլինի Օպերայի մոտից՝ ներքեւի հատվածից մոտենալ:

Մեզ հետ զրույցում ակցիայի մասնակիցները վստահություն հայտնեցին, որ դա դիտավորյալ էր կազմակերպած ոստիկանության կողմից՝ պատնեշը քանդելու համար, քանի որ ոստիկաններն էլ, բժիշկներն էլ շատ լավ գիտեին, որ ներքեւի կողմից կարող են հանգիստ մոտենալ, բայց փորձ արեցին ճեղքել պատնեշը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930