Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պայքարը րոպե առ րոպե տանուլ են տալիս, իսկ մենք հաղթելու ենք». ցուցարարներ

Հունիս 26,2015 00:13

«Ուշադիր ենք լինում մեր կողակիցներին, պահպանում ենք մեր կողքինի հանդարտ քունը, պահպանում ենք մաքրությունը: Եկեք նստենք թաց ասֆալտին, մի քիչ հովանանք եւ չմոռանանք, որ սա նստացույց է, իսկ մենք կանգնած ենք: Հանգիստ տեղավորվեք»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հավաքվածներին դիմեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:

Նախաձեռնության անդամներից մեկն էլ շարունակեց, թե «Այս պայքարը րոպե առ րոպե տանուլ են տալիս, իսկ մենք հաղթելու ենք»:

Բացի հիմնական պահանջի՝ «չեղարկել» վանկարկելուց, ցուցարարները վանկարկում էին նաեւ «Սերժիկ հեռացիր» եւ «չեբուրաշկա»:

Նախաձեռնության անդամները, սակայն սաստեցին այդ կոչերն անողներին. «էդ մի երկու հոգին որ ասում են ու տարածում, թույլ մի տվեք, դա կլինի սադրանք: Մենք գիտենք, չէ՞, ինչի՞ համար ենք հավաքված: Մենք պահանջում ենք հոսանքի թանկացումը վերացնել, թանկացնելու որոշումը չեղարկել եւ պատժել այն ոստիկաններին, որոնք քաղաքացիական հագուստով այստեղ մարդկանց ծեծում էին: Սա մեր՝ «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի պաշտոնական դիրքորոշումն է: Իսկ հարթակից ներքեւ, եթե կլինեն կոչեր, որոնք վիրավորանք չեն պարունակում, մենք չենք կարող միջամտել, դա քաղաքացիների ազատությունն է»:

«Եթե հայհոյանք չեն պարունակում ձեր կոչերը, դուք ուզում եք կոչել, ապա ազատ զգացեք ձեզ, մենք չենք ուզում խրատել, բայց չափը մի անցեք»,- եզրափակեց մեկ այլ ակտիվիստ:

Ինչ-որ մեկն էլ հարցրեց՝ «չեբուրաշկա կարո՞ղ ենք գոռալ»: Ակտիվիստները նրան կրկին սաստեցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930