Այսօր Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանրահավաքի մասնակիցներին եւ հատկապես լրագրողներին հայտարարեցին, թե հստակ տեղեկություններ ունեն, որ ՀԷՑ-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է բավականին ցածր՝ 6,2 դրամի հայտ, եւ իշխանական թեւն է այն բարձրացրել 17 դրամ՝ ցանկանալով լցնել սեփական գրպանները:
«Ինչքան էլ փորձեն, ինչքան էլ ջանան, ինչքան էլ քրտնեն, միեւնույն է, հայի պայքարող ոգին չեն կարող կոտրել: Մի օր անցնի, երկու օր՝ շատ չեն դիմանալու, նյարդերը տեղի են տալու, հանձնվելու են ու մենք հաղթելու ենք», – ժողովրդի «հաղ-թա-նակ» վանկարկումների ներքո հայտարարեցին նախաձեռնության անդամները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ