Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գինկո բիլոբան օժտված է բազում օգտակար հատկություններով

Հունիս 26,2015 11:30

Ամառը, ըստ արեւելյան բժշկության, համընկնում է սրտանոթային շրջանի ակտիվության հետ, ուստի արեւելյան բժշկության մասնագետ Հասմիկ Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այս շրջանում պատահական չէ միրգ-բանջարեղենի շատ օգտագործումը, քանի որ ամռանն անհրաժեշտ է ամրապնդել սիրտը: «Հատկապես որքան հնարավոր է՝ ծիրան պետք է ուտել, քանի որ այն ե՛ւ սրտի, ե՛ւ ուղեղի աշխատանքի վրա հրաշալի է ներգործում եւ նաեւ չմոռանալ, որ պետք է շատ ջուր խմել, որպեսզի սրտանոթային համակարգը նորմալ գործի»,- ասաց բժշկուհին: Ըստ արեւելյան բժշկության՝ սիրտը համընկնում է կրակ տարերքի հետ, բժշկուհին նշեց, որ առողջ սրտով մարդիկ շատ սահուն, գեղեցիկ եւ արագ խոսք են ունենում: Նա ասաց, որ սրտի էմոցիան համարվում է ուրախությունը, եւ եթե մարդը տխուր է, ապա սիրտը խնդիրներ ունի: Այն մարդկանց, որոնք սրտանոթային լուրջ խնդիրներ ունեն, բժշկուհին խորհուրդ է տալիս գինկո բիլոբա ծառի հումքից դեղորայքի ընդունում, որը, սակայն, պետք է ընդունել բժշկի նշանակումով: Գինկոն համարվում է հնագույն, օգտակար հատկություններով օժտված ծառ, որից պատրաստված դեղորայքը, ըստ բժշկուհու, օգտագործվում է աթերոսկլերոզի եւ տարիքի հետ կապված՝ արյան խանգարված շրջանառության, անոթների էլաստիկությունը եւ ամրությունը վերականգնման դեպքում: «Ուղեղի եւ սրտի պսակաձեւ անոթներում կանխարգելում է թրոմբները, վերականգնում է ներվային համակարգի իոնային կազմը եւ հաղորդականությունը:

ginko2

Այն նպաստում է նաեւ ներվային բջիջների նյութափոխանակությանը, լավացնում է սրտամկանի սնուցումը, ունի հակաօքսիդանտային հատկություններ, օգնում է պահպանել բջջային պատերի ամբողջականությունը»,- ասաց տիկին Խաչատրյանը: Նա նաեւ նշեց, որ այս ծառը այնքան դրական հատկանիշներով է օժտված, որ բազում հիվանդությունների դեպքում է կիրառելի: Բժշկուհին նշեց, որ օգնում է կանխարգելել նաեւ ասթմայի նոպաները, մեծացնում է պոտենցիան, ունի հանգստացնող՝ սեդատիվ եւ հակասպազմատիկ ազդեցություն: «Գինկո բիլոբան ազդում է 25 տեսակի սնկերի վրա՝ ոչնչացնելով նրանց, լավացնում է հիշողությունը, ծերունական թուլամտությունը, սրտի սնուցումը, կանխում է թրոմբների առաջացումը, օժտված է հակաուռուցքային հատկությամբ, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը, բրոնխիալ ասթման, պաշտպանում է լյարդը, հանում բրոնխոսպազմը»,- նշեց բժշկուհին:

Նա ասաց, որ հիմնականում խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնք ունեն տարիքային հիշողության վատացում, լսողական, տեսողական ֆունկցիաների խանգարումներ, ուղեղի սուր եւ քրոնիկ արյան շրջանառություն, աղմուկ ականջներում, ինչպես նաեւ գրգռված, նեւրոտիկ վիճակներ, անքնություն: «Գլխապտույտի, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի եւ հատկապես գլխուղեղի տրավմաների ժամանակ շատ լավ է ազդում»,- ասաց տիկին Խաչատրյանը: Նա ավելացրեց նաեւ, որ բարձր արդյունք է տալիս միգրենի, անոթների վարիկոզի, իմպոտենցիայի, ցրվածության, մոռացկոտության ժամանակ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
25.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930