Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցերը լուսաբանող ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորն այսօր զրուցել են ցուցարարների հետ: Անաստասիան բավականին հուզված է եղել, ու նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են, քանի որ ուղիղ եթերում ցուցարարները իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել:
Ցուցարարները ներողություն են խնդրել ակամայից աղջկան ու օպերատորին վնասելու համար, սակայն նշել են, որ պաստառները, որոնցում ռուսական լրատվամիջոցներին «ուղարկում են համապատասխան ուղիով», ստեղծվել են ռուսական մամուլի աշխատանքի պատճառով: ՆՏՎ-ի օպերատորը հեռանալիս ամեն դեպքում «հիշեցրել է»՝ առանց Ռուսաստանի մեկ օր էլ չեք ապրի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ News.am-ի կայքում