Բաղրամյան պողոտայում դրական էներգիայի հզոր կուտակում կար, բոլորը միմյանց հանդեպ հարգալից էին ու պատրաստակամ օգնելու: Այն այսօր աննախադեպ մարդաշատ էր: Ցուցարարներից մեկը ելույթի ժամանակ կոչ արեց չհակադրվել ոստիկանների հետ:
«Ոստիկաններն էլ մերն են, իրենք (նկատի ուներ Բիբինին եւ մյուսներին-Գ. Հ.) գնալու են, մենք ենք այս երկրում ապրելու, մենք ենք երկրի տերը եւ որոշողը»,-ասաց նա:
Երբ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հարցազրույց էր տալիս լրագրողներին, մի քաղաքացի նրան հարց տվեց. «Ինչի՞ համար պետք է քո քաղաքացին աղքատ լինի, դո՛ւ էլ ամաչի»:
Կարդացեք նաև
Ի պատասխան փոխոստիկանապետն ասաց. «Դուք ճիշտ եք, բան չասեցի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ