Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում սկսված բողոքի երթը ուշ ժամի վերածվեց մեծ միտինգի. միացան նաեւ խանութատերերը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 25,2015 23:03

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ ամենաերկար ուղիով բողոքի երթը. Թատերական հրապարակից մեծ թվով բողոքավորներ շարժվեցին դեպի քաղաքի ծայրամասում գտնվող Անի թաղամաս ու այնտեղից շատ ուժ ժամի դարձյալ քայլերթով վերադարձան հետ: Այսինքն` մոտ 20 կիլոմետր քայլելով արտահայտեցին իրենց բողոքի ձայնը:

IMG_8945 IMG_9020 IMG_8949 IMG_8969 IMG_8973 IMG_8992 IMG_8994 IMG_9005 IMG_9009 IMG_9037 IMG_9064

Այսօր ժամը 19.00-ին՝ հայտարարված բողոքի երթի ժամին դարձյալ սկսվեց հորդառատ անձրեւ, սակայն սա բացարձակապես չխանգարեց երիտասարդներին շարունակելու իրենց երկար ուղին:

Նշենք, որ Թատերական հրապարակում բախում սկսվեց ակտիվիստների ու ոստիկանների միջեւ, փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը պնդում էր, որ երթի մասնակիցները պիտի քայլեն մայթերով, իսկ ակտիվիստները չէին համաձայնում ՝ նշելով, որ այսօրվա մասնակիցները չափից ավելի շատ են ու ոստիկանությանը պահանջը անհնարին է կատարել:

Մի խոսքով, հորդառատ անձրեւի տակ բավական երկար բանակցելով՝ երթի մասնակիցները քաղաքի կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպի Անի թաղամաս:

Ոստիկանները զիջեցին նրանց: Երթի մասնակիցներն այսօր պարբերաբար հիշեցնում էին, որ իրենք Երեւանի հետ են, այնուհետ բացականչում էին «Վառեմ մարեմ, վառել եմ ու բդի վառեմ»:

Ճանապարհին հայրենասիրական երգեր էին երգում՝ բացականչելով, որ իրենք են երկրի տերը: Այս կարգախոսը նրանք մի առանձնահատուկ ուժգնությամբ բացականչեցին, երբ անցան Գյումրիում գտնվող ռուսական հյուպատոսարանի շենքի դիմացով:

Նշենք, որ փողոցներով անցնող մեքենաները միանում էին այսօրվա բողոքավորներին, ազդնաշնաններով տալով ուղեկցում նրանց:

Հետաքրքիրն այն է, որ անդադար անձրեւից Գյումրու քարուքանդ եղած փողոցներում ցեխաջրեր էին գոյացել, սակայն ակտիվիստները բացարձակապես չէին նեղվում, թռնում էին լճակների վերածված ցեխաջրերի միջով:

 

Երբ հասան Անի թաղամաս, սկզբում պատուհաններից նայող բնակիչներին հորդորում էին միանալ իրենց, քանի որ հոսանքի թանկացումը վերաբերում է նաեւ իրենց, սակայն թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց տեղի ունեցավ աննկարագրելի մի իրողություն, երթի հարյուրավոր մասնակիցներին դիմավորեցին այս թաղամասի հարյուրավոր բնակիչեր՝ կանայք, երեխաներ, տղամարդիկ…

Երթը վերածվեց մի միտինգի: Այստեղ բացականչեցին, որ իրենք Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի հետ են. տնտեսագետ Կարեն Պետրոսյանը առաջարկեց աղոթել, քանի որ եկեղեցու մոտ են. միտինգավորները սկսեցին աղոթել, ներկայացնել իրենց պահանջները:

Ակտիվիստները երթով վերադարձան դեպի Թատերական հրապարակ, նրանք կշարունակեն նստացույցը մինչեւ երկուշաբթի, իսկ դրանից հետո լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան իրենց պլանների մասին:

Նշենք, որ ակտիվիստները հարկ չհամարեցին անգամ մեկնաբանել վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, որ այլ ելք չկա, հոսանքի թանկացման պատճառները օբյեկտիվ են, կսուբսիդավորեն սոցիալապես անապահովներին: Ըստ նրանց, վարչապետի այդ տեսակ հայտարարությունները, թող մեկնաբանեն կառավարության անդամները ու իրենց սպասարկող ԶԼՄ-ները, դա բողոքի ակցիայի շեղելու միջոց է:

Նկատենք, որ այսօրվա բողոքի երթին միացել էին նաեւ խանութատերեր, կինոռեժիսորներ, մեծ թվով մտավորականներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930