Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա ավելին է, քան յոթ դրամի համար պայքարը». Ռուբեն Հովսեփյան

Հունիս 25,2015 22:44

Արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը հիացած է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներով. «Ոմանք նրանց գործողությունների մեջ միամտություն ու քաղաքական անհասունություն են տեսնում: Եթե անգամ այդպես է, ես հենց դա եմ հավանում նրանց մեջ: Այդ երիտասարդներն իրենց մաքրությամբ ամեն ինչի կարող են հասնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Հովսեփյանը:

Նա հավատում է, որ երիտասարդների պայքարը հաջողություն կունենա: Ավելին՝ այն, ինչ անում են նրանք, արդեն հաղթանակ է: «Ամենակարևորը՝ նրանք հասել են այն մտքին, որ մեծ հաղթանակները միշտ փոքր հաղթանակների գումարն են: Այդ երիտասարդները չեն խորշում փոքր հաղթանակներից: Այ հիմա գուցե նրանց դրդում են ավելի մեծ բաների: Կլինեն մարդիկ, ուժեր, կուսակցություններ, որոնք նրանց կմղեն դեպի մեծ գաղափարներ, մեծ անելիքներ, մեծ պահանջներ, բայց նրանք պինդ կպած են իրենց՝ թող կոչվի փոքր պահանջից: Նրանք իրենց պահանջի բավարարումն են ուզում, հետո կունենան ուրիշ պահանջ, որոշ ժամանակ անց՝ մի ուրիշ պահանջ… Եվ այդպես հանկարծ կպարզվի, որ այդ փոքր հաղթանակներով նրանք հասել են մեծ հաղթանակի: Ես հավատում եմ, որ նրանք հաղթելու են: Սա ավելին է, քան յոթ դրամի համար պայքարը»,- ընդգծեց արձակագիրը:

Ռուբեն Հովսեփյանը շատ ճիշտ է համարում, որ ցույցի մասնակիցները մերժել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերները. «Ի՞նչ պիտի բանակցեին: Չէ՞ որ բանակցություն նշանակում է դիվանագիտական խաղեր, երկխոսությունից ծնված մի երրորդ լուծում: Բայց նրանք պարզ ասում են, որ չկա երկրորդ կամ երրորդ լուծում, կա հստակ պահանջ, որը պետք է բավարարվի: Դրանից հետո էլ ի՞նչ բանակցություն: Նախագահն ինքը չպիտի հրավիրեր բանակցելու, որովհետև գիտի նրանց պահանջը: Պիտի ասի այո կամ ոչ: Ես կարծում եմ, որ, ի վերջո, ասելու է այո»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930