Ցուցարարներն այսօր հրաժարվում էին Բաղրամյան պողոտայում ORT հեռուստաընկերությանը հարցազրույց տալուց:
Հիշեցնենք, որ ակտիվիստներն ընդվզում էին Բաղրամյանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների՝ ռուսական լրատվամիջոցների կողմից ոչ օբյեկտիվ եւ ակնհայտորեն ուղղորդված լուսաբանման դեմ:
Այսօր նրանք նույնիսկ մի քանի անգամ խոչընդոտեցին ռուսական այս հեռուստաընկերությունների՝ ОРТ-ի եւ NTV-ի ուղիղ հեռարձակումները:
ORT-ի հետ հարցազրույցից չհրաժարվեց միայն ապարանցի Սերգեյ Մելքոնյանը:
Կարդացեք նաև
«Մեր ջահելները ինչպես ասեն, այնպես էլ գործելու ենք: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»,- ասաց ցուցարարը:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ես չեմ հասկանում Ռուսական լրատվամիջոցներն ինչ կապ ունեն Հայաստանի հետ, ինչու են հայերն այդքան ցավոտ ընդունում նրանց կարծիքը, ուղղարկեք նրանց գրողի ծոցը իրենց Պուտինի մոտ և վերջ: