Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լալա Մնացականյան. «Պետք է վախենալ արժանապատվությունը կորցնելուց»

Հունիս 25,2015 21:12

Բաղրամյան պողոտայում է նաեւ դերասանուհի Լալա Մնացականյանը: Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետն ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի չէր կարող անմասն մնալ այն ամենից, ինչ կատարվում է այս պահին: «Շատ մեծ անարդարություն է կատարվել ժողովրդի հանդեպ, բացահայտ անարդարություն, դրա համար էլ եկել եմ, որ ասեմ՝ մի արեք այդպիսի բաներ, մենք արժանի չենք»:

Մեր հարցին՝ Բաղրամյան պողոտա գալով եւ ցույցերին մասնակցելով չի՞ վախենում կորցնել աշխատանքը, տիկին Լալան պատասխանեց. «Իրենք չեն տվել իմ աշխատանքը, ես իրենցից կախում եւ ակնկալիք չեմ ունեցել: Ես անում եմ իմ աշխատանքը, իրենք իրենցը: Վախենալու բան չկա այստեղ, ինչից վախենամ՝ բեմում խաղալո՞ւց: Ես կարծում եմ, որ ամենամեծ վախը պետք է ունենալ սեփական արժանապատվությունը կորցնելու համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930