Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կարեն Մեժլումյան. «Պողոտան ցուցարարները չեն փակել, այլ՝ ոստիկանները»

Հունիս 25,2015 20:52

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մտահոգություն է հայտնել՝ դեռ որքա՞ն Բաղրամյան պողոտան կարող է փակված մնալ։ Բնականաբար, բոլորն այս հարցադրումը ընկալեցին որպես անուղղակի կոչ՝ պողոտան ազատելու մասին:

Իրավաբան Կարեն Մեժլումյանը մեր նկատառմանը, որ այս հարցադրմամբ ՀՀԿ-ականը հեռուն գնացող նպատակ է ունեցել, պատասխանեց. «Նախ ուզում եմ նկատել, որ Բաղրամյան պողոտան ոչ թե ցուցարարներն են փակել, այլ՝ ոստիկանները։ Ես հենց առաջին օրը երթին մասնակցել եմ, եւ մասնակիցները Բաղրամյան փողոցում հանդիպեցին փողոցը փակած ոստիկանական պատնեշին ու կանգնեցին (նստեցին):

Այնպես որ, կարծում եմ, որ պողոտան փակված կմնա այնքան ժամանակ, մինչև ոստիկանները բացեն իրենց կողմից փակված հատվածը: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ական պատգամավորն այդ մասին խոսել, ապա կարծում եմ, որ այո, դա հենց այնպես չէր ասված։ Դրա համար էլ շեշտում եմ՝ փողոցը փակել է ոստիկանությունը։ Թող բացեն, որից հետո կտեսնեն՝ ցուցարարներն իրենց երթը շարունակելով՝ փողոցը բացո՞ւմ են, թե՞ ոչ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930